Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/211

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գրածը, թե չէ՝ մի օր էլ կգա իմ փիլոնը կխլի․․․ Ուստա, աստուծով մխիթարվես, լավ է, շատ մի նեղացնիլ սիրտդ, աստված ողորմած է, մի նոր սազ կառնենք քեզ համար․ օրհնյալ լինիս, դու էլ այսուհետև հայեվար ասա, ինչ որ ասում ես… Հայոց լեզուն Ադամի լեզուն ա, ամեն լեզվից հարուստ, ամեն լեզվից քաղցր։ Էս սահաթը մեր Նարեկի նման գիրք ոչ մի ազդ չունի, չունքի ուրիշի լեզուն աղոթք անելու համար հարմար չի գալի, բայց հայոց լեզուն էնպես լեզու ա, որ ամեն բանի էլ հարմար ա գալի. կուզես աղոթք արա, կուզես անըծի՛, կուզես գովի, կուզես փտնի. էլ ի՞նչ ես ուզում… Ուստա, էն ի՞նչ անուններ էր տալիս Քերոբեն․ բա դու ասում ես՝ ոչ մի վարդապետ, ոչ մի եպիսկոպոս չի կարող ինձ չափ բան գիտենալ. բա ինչի՞ չկարացիր պատասխան տալ…

— Ես որդիանց գիդենամ,— պատասխանեց աշըղը,— քթաբից սավահի, մենք ուրիշ գիրք չենք ընդունում։ Նահլաթլամա (նզովք) է դրած մեր հին ուստաներից, ես ի՞նչ մեղավոր եմ։ Այբբենի տեղ էլ մեզ ալիֆ բեյ են սովորեցնում, որ ալիֆլամա, դաֆուլլամա, զինջիլլամա խաղերի միտքն ու զորությունը հասկանանք, իմանանք․ հիմի որ ես ձեզ ասեմ— «Բեյի, ղային, սեյ, օխեյիֆ տըր քյաֆ, թեյինան բե՜յ», դուք չեք հասկանալ, բայց ամեն աշըղ էլ դաս է առել, գիտե, որ «Բեյի, ղային սեյ»՝ կնշանակե՝ Պողոս․ քյաֆ, թեյինան Բեյ՝ քթաբ (Պողոսը կարդացել է ս. գիրքը)։ Եթե ասեմ՝

«Քի՞մ սախլադի ջանդա ղափ, վով, րեյի դալ» (ո՞վ պահեց իր մարմնումը որդ).

Ղափ, վով, րեյի, դալ՝ կնշանակն դուրդ, որդ, ճիճու։ Էս Հոբ Երանելու համար է ասած, չունքի նա իրա ջանումը որդ պահեց, աբրեշումի ճիճուն էլ նրա ջանիցը բհամ էկավ, նրանից առաջ չըկար… էսպես խաղերը՝ ղորդ ա՝ դժար խաղեր են, բայց նահլաթլամա չեն, քրթաբլամա են, չունքի Հոբ Երանելին քըթաբի մեջն ա, բայց որ հիմի աստված ուրիշ թավուբ ա կամենում, «Կամ տյառն օրհնյալ եղիցի»․ ես էլ իմ աղին (ս․ Կարապետին) կխնդրեմ, որ ինձ ուրիշ թավուր շնորհք տա։ ԴԵ մեր տերտերն ՝լ դու ես․ դու մեր հայոց քաջերի պատմությունն արա, ես էլ նրանց գովեմ բարձրացնեմ․․․

__Ես աշըղ հո չե՞մ, որ քեզ խաղ սովորեցնեմ, ―պատասխանեց տերտերը, որպես թե լավ չհասկանալով աշըղի պահանջը։

―Քեզ ո՞վ է ասում ինձ խաղ սովորցրու խաղ ես ուզում․ ես