Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/222

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Հա՞... դե հըմի ոնց անենք, սպանել ենք պրծել, էլ հո չի սաղանալ։ Ես շատ եմ սպանել, Պողսս, իսկի մեղքս չի եկել...


— Տո ես քի՞չ եմ սպանե՜լ... Որ գալիս ա գյուլլիդ աղաքին կաղնում, Քարամն էլ ես մոռանում, բանն էլ, հենց որ սպանում ես պրծնում, նոր ա հարամի անեծքը միտքըդ ընկնում...


— Պողոս, ես էդ հարամի անեծքը գիտեմ...


— Ի՞նչ ա ասում... Քե՞ մատաղ, Արութին ջան, հլա մի ասա տեսնեմ ի՞նչ ա ասել։


— Ասել ա՝


Սաֆար այըն օնդորթընդա, բեշնգա Բու դազղա բիր մարալ սըզլգր, աղլար, Ուզախ դայիլ, բու դըր Բին-գյոլ բաղբնդա Բու դաղդա բիր մարալ ա՜խ էգար, աղլար...


— Քե մատաղ, Արութին ջան, մի ձենով ասա, ձե՜նով...


— Դե ականջ դիր.


Օվչի՝ գյորըմ՝ զառիաթընի արթմասըն, Քիփրիգ զոյուփ քիփրիգ ուստա շաթմասը՜ն... Ը՛... ը՜... ը՜ն... Ղասաբ օլան մարալ աթի սաթմասըն, Բու դաղդա բիր մարալ սըզըլգաբ, աղլա... ա՜... ա՜... ա՜ր... ա՜... է՜... յարալի ջանը՜... ը՜... ըլե... Ա՜խ ազիզը... ը՜... ը՜... ը՜մ...


— Բա՜հ, ձենիդ մատաղ, Արութին, լացս էկավ... Յանի էլ ընչի՞ էր անըծում էդ օրհնվածը...


— Քարամը Ասլու հետևից գնալիս՝ երբ որ հասել ա Բինգյոլի սարը, ընտեղ տեսել ա մի յարալու (վիրավորված) պախրակով՝ հորթերը կշտին տխուր, տրտում կանգնած։ Էդ բանը Քարամի սրտին շատ դիպել ա, ինքն էլ նստել ա նրանց կշտին ու նրանց սուգն արել։


— Խե՞ղճ,— բացականչեց Պողոսը...— Արութին, ես էդ Քարամի անումն իմացել եմ, ամմա իսկի չեմ գիտում, թե դա ով ա ըլել, ինչ ա ըլել: Դու էդ էլ կգիտենաս...