Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/226

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ես արջ չեմ, ամմա դու էշ ես։ Ղորդ ա, լեզուդ փոխել ես, ամմա էլի Ղարաբաղի էշերիցն ես…

Պողոսի այս պատասխանը Արությունի ցեղական ցավագար տեղին դիպչելով, նրան գժվացրեց։ Նա ձեռքը դրավ խանչալի կոթի վրա և մոռանալով Պողոսի բարբառը, իր բարբառով արտահայտեց բարկությունը, ասելով.

— Սերտս ասմա՝ ե՜րկաց էս սհաթմս ընի ղամադ կոխե էս լկուտեն փորը… Այ գյադա, քոթեթ, էդ հյո՜ւրըս էշ ասըմ…

— Բա՜… սա քաջքեր ա ունեցել, ես նոր իմացա։ Ախր ես էլ եմ ասում, ինչի՞ իրանց քոլերը թողած՝ եկել ա մեր հանդերումն ա հորսկանություն անում։ Ախպեր, ես քաջքոտ մարդի հետ դավի չունիմ. վեր կենամ ըռադ ըլիմ ըստեղանց։ Էս ո՞րդիանց ո՞րդի էկավ գլխովս ընկավ։ Էնդուր են ասել՝ «սատանեն նադարաթ կըլի» է՜… Վեր գցես, սպանես, ով իմանա՝ ինչ կասի։ Փուշը որ փուշ ա, մի ծտի դալգա ա անում. ես էն վախտը փշից էլ բեթար պիտի ըլիմ. սա էս սհաթս իմ դալղումն ա նստած։ Ասած ա, «գոգումդ նստեմ, միրուքդ փետեմ», դրուստ սրա բանն ա… Մի հետ սիլլա տամ, օխտը հետ շուրդուբանի կտա, սա էլ ա ուզում մարդի վախացնի։ Փա՜ռք քե՛զ զկեռ… Վեր կենամ ըռադ ըլիմ, սրա արյունը չնկնեմ… Ով գիտե՝ իրա մոր մինուճարն ա… Է՜հ, ես էլ ինչ եմ ասում.… Ով գիդի ո՜ր թոկից ա փախել, թե լավ մարդ ա, ինչի՞ իրանց տանը չի կենում…

Այսպես ինքն իրան երկար մրմռալով՝ Պողոսը վեր առավ հրացանը և ուզեց դուրս գնալ, որ մի անակնկալ տարաբախտության պատճառ չդառնա, բայց Արությունը, որ արդեն զղջաց իր անհամբերության համար, չուզեց թույլ տալ նրան և կանչեց հետևից սպառնալով՝

— Է՜հ, ախմախ Լոռի, արի նստի տեղդ, թե չէ՛՛ մի գյուլլա ա՝ քու ջանը…

— Հա՜–հա՜–հա՜…— քրքջաց Պողոսը։

— Տո քու գյուլլիցն ո՞վ ա վախենում, իմ գյուլլեն քոնիցը պակաս ա՞… քաջքերդ…

— Արի նստի, արի. ես քաջքեր չունեմ… Ես քեզ խոսք եմ ասում, քու լավությունն եմ ուզում, դու ինձ ասում ես՝ էշ ես…

— Բա ինչի՞ դու ինձ արջ ես ասում, դու որ ինձ չասես, ես էլ քե՜զ չեմ ասիլ: Քու աչքիդ գերանը դու չես տեսնում իսկի…

— Լա՛վ, լա՛վ, արի նստի։ Քեզ հետ մարդ չի բարըշիլ։ Էս ա