Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/227

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քանի ամիս ա մը տեղ հաց ենք ուտում, դեռ մին մինի շոռ չենք ասել, էդ քու հունարը չէր, իմ հունարն էր։ Ես էլ որ քեզ նման բլեի, պիտի ամեն օր ըսենք կռվեինք։ Ես չեմ ուզում ըստեղ մնալ. էգուց պիտի գնամ քաղաք։ Դու մի ձի կքրեհես, կգաս պախրեն կտանես։


— Քաղաք ինչի՞ ես գնում, ուզում ես մորթիքը տանես ընտեղ ծախե՞ս։


— Տէր, մորթիքը քեզ ըլին, դիփ էլ, ես քեզանից փայ չեմ ուզում, փեթակնին էլ դիփ քեզ ըլին...


— Հը՜մ... Խռովեցիր հա՞...


— Ի՞նչ խռովելու բան ունիմ. բալքի դու ես խռովել, էնդուր ես ըտենց ասում, արի բարըշենք, արի... Մին մինի բախշենք...


— Արի բարըշե՜նք, ի՞նչի դու չես գալիս ինձ մոտ, թե որ բարըշին ուզում ես... Ուզում ես, որ ես գամ քո ոտքը... Դու ինքդ վեր կաց արի ինձ մոտ, ասա մեղա աստծու, հետո ես քեզ կասեմ...


— Դե որ ըտենց ա, ոչ դու արի ինձ մոտ, ոչ ես քեզ մոտ։ Դու էլ վեր կաց, ես էլ։ Դու դեպի ինձ արի, ես դեպի քեզ։


— Դե լավ, ըտենց անենք, ղարաբաղցին անկոտրում կըլի։ Էս մի ոտ... Դե մի ոտ էլ դու առաջ գիր... էս երկու ոտ... Հիմի մեկէլ ոտըդ փոխի... էս իրեք... դե ասա՝ մեղա աստծու...


— Ինչի՞ առաջ դու չես ասում...


— Չէ՛, առաջ դու պիտի ասես...


— ՉԷ՞, դու պիտի ասես...


— Ո՛չ դու, ոչ ես, մըտեղ ասենք...


— Մըտեղ ո՞նց ասենք, դե դու ասա, ես էլ քեզ հետ կասեմ...


Վերջապես «մեզա աստծու» ասելը գլուխ չի գալիս։ Սերտ սիրով գգվում են միմյանց և համբուրում իրար շրթունքից և հետո լուռ ու մունջ իրանց տեղերը նստում — մեկը խարույկի այս կողմին, մյուսն՝ այն, մի հոգեկան անդորրություն և երանական զվարճություն զգալով...


— Արութին, քաղքումն ի՞նչ ունիս, որ ուզում ես գնաս,— խոսեք վերջապես Պողոսը։


— Ընտեղ ընկերնի ունիմ, պիտի գնամ տեսնեմ։


— Ընկերնիդ ի՞նչ են շինում ընտեղ...


— Վարժապետ են, էրեխեք են կարդացնում։


— Բա ասում ես ընկերնի ունիմ... Վարժապետ ... էրեխա...