Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/229

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ում աչքերը որ դիրը տարած ա ըլում, նրա աչքին մենակ ևերն են երևում: Հալբաթ ձեր տերտերի աչքերն էլա գիր տարել, չունքի շատ կըլի կարդացած…

— Հա՜… նրա աչքերին չեշմակ էլ կա… Շատ չար տերտեր ա: Մի հետ մի լավ չափալախ տվավ տիրացվին. փուչ կենդանի, ասում ա, նշանն ո՞ւր ա, ինչի՞ ես հանել։ Ախր գրքերի արանքներումը թղթի կտորներ են դնում, նրանց նշան են ասում, Արութին, դու էդ գիտե՞ս…

— Գիտեմ։

— Դու սուտ ես ասում, Արութին, չես գիտում։ Թե որ դու կարդալ ես գիտում, ապա ասա, էն զադի անումն ի՞նչ ա, էն որ գիրը դնում են վրեն, կարթում…

— Նրան կասեն գրքակալ…

— Հա՜, գրքակալ, գրքակալ… Էդ գրքակալի անումն ոչով չի գիտում, ես էլ մեր տիրացվիցն եմ իմացել… Չէ՛, լավ գտար։ Արութին, դու որ ըդենց լավ կարդացող ես, բա ինչի՞ մի օր մեր ժամը չես գնում։

— Մենք հենց ամեն քշեր էլ ժամերումը չենք ըլու՞մ, հրես էս ժամ չի՞։ Պողոս, հիմի քու խելքովդ, աստոծ մեծ կըլի, թե՞ էս ժամը…

— Հալբաթ աստված մեծ կըլի…

— Աստված որ ժամիցը մեծ ըլի, էլ կկա՞րա ժամումը տեղավորվիլ…

— Բա դու չես տեսե՞լ ժամի աստվածը…

— Էն աստծու պատկերն ա, ինքը հո չի։ Աստված շատ մեծ ա, շա՜տ է՜, շա՜տ… Նրա պատկերը ոնց որ ժամումն ենք դնում, որ ամեն մարդ տեսնի, ընենց էլ պետք ա մեր սրտումը, մեր մտքումը ըլի։ Մեր սրտումն ի՛նչքան մեծ բան ասես կտեղավորվի։ Երբ որ աստված մեր սրտումը կըլի, նա միշտ մեզ հետ կըլի, էլ ոչ մենք նրան ման կգանք, ոչ էլ նա մեզ։ Հիմի դու է՛ս ասա, մեկ մարդու սիրտը որ իստակ չըլի, էլ ընտեղ աստված կկենա՞։

— Դու էդ ինչե՞ր ես ասում, խոր-խոր տեղերից ես խոսում։ Արութին, դու էն մեծ գիրը կարդացե՞լ ես, էն որ ասում են՝ ինչ ասես՝ միջին կա. ով որ, ասում են՝ էն դիփ կարդացած ըլի, կգժվի։

— Ես էն չիմ (դիփ) կարդացել եմ, Պողոս…

— Ի՞նչ ա ասո՜ւմ…

— Հավատա՛։