Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/230

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Դա բալքի չես գիտում, թե ես որ գիրքն եմ ասում։ Նա մեծ ա է՜, շատ մեծ։ Մեր տիրացան որ խտտում ա, անջախ ա տանում ժամ, էնքան ծանդր ա։ Աշխարհքիս տակին ինչքան որ սրբեր են ըլել, բաներ են ըլել, չիմ էլ նրա միջին գրած ա։


— Գիտեմ, գիտեմ, ես էն դիփ կարդացել եմ։


— Բա որ կարդացել ես, ինչի՞ բա մի օր էլա նրա միջի սրբերիցը մի բան չասեցիր։


— Դե հիմի արի ասա էլի՜... Միտքս վրես չէր, թե չէ՝ քեզ շատ բան կպատմեի։ Քո ուզած սրբերի տեղակ ես քեզ կպատմեի մեր ղոչաղ պապերիցը, որ իմանայիր, թե մենք ո՞վ ենք, ի՞նչ ազգ ենք ըլել ու հիմի ինչ օր ենք ընկել։


— Դե հիմի ըլի, մի երկու բան էլա ասա, մտքումս պահեմ, էլ քեզ մտիցս չգցեմ։


— Հիմի ի՞նչ ասեմ, Պողոս։ Հիմի միայն էնքան կասեմ, որ մենք հա՛յ ենք, հա՛յ։ Ինչքան որ հայեր կանք, դիփ էլ ախպեր ենք, դիփ էլ մի հորից ու մի մորից ենք բհամ եկել։ Մեր պապի պապի, նրա էլ պապուպապի անումը Հայկ ա՛ ըլել, էնդուր ենք մենք հայ ասվում։


«Մեր պապ Հայկը էնպես մի քաջ տղամարդ ա ըլել, որ իր որդոց ու թոռների հետ հազար հազար մարդի հետ ա ըլել կռվելիս։ Էնքան ջանով ա ըլել, որ նրա նետ ու աղեղը տասը մարդ կարալիս չի բլել տեղից ժաժ տալ։ Նա մի դուշման ա ունեցել, անումը Բել։ Էս Բելն էլ էնքան աժդահա, էնքան ջանավար մի մարդ ա ըլել, որ էն ժամանակին ինչքան մարդիկ են ըլել աշխարհքիս վրա՝ չիմնին էլ իր ձեռքի տակն ա հավաքել, դիփունանքն էլ նրան գլուխ են վեր բերել, ասել են՝ «Մեր աստոծը դու ես որ կաս, ուրիշ աստոծ չենք ճանաչում։ Մեր պապ Հայկը նրան գլուխ չի վեր բերել, ասել ա՝ «Դու շուն ես, դու աղվես ես, դու ո՞վ ես, ի՞նչ ես, որ ես քեզ գլուխ վեր բերեմ»։


— «Բելը բարկացել ա, անհամ բարք ղոշուն ա հավաքել ու գնացել, որ մեր պապ Հայկին սպանի։ Արևին մատաղ մեր պապ Հայկի ասել ա՝ «Տղերք ջան, ղոչաղ կացեք, իմ անումը. չկոտրեք, ես դրա ջամդարը էսօր դուրդ ու ղուշի փայ կշինեմ»։ Հենց ըսենց էլ արել ա։ Հավաքել ա իրա տղոցն ու թոռներին, գնացել ա Բելի անհամ,բարք ղոշունի առաջը կտրել։ Իրա նետ ու աղեղը որ դրել ա, վրա արել, նետը գյուլլի նման գժժալով Բելի, սրտին ընենք ա դիպել, որ պղնձով ծածկած դոշի միջովն անց ա կացել, մեջքօվը գուրս