Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/231

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Աժդահա Բելը, պառաված աճարքու նման ճռճռալով, գլորվել, վեր ա ընկել, սատկող հավի նման կլափին տալով շունչը փչել..

— «Դե՜, հիմի հասե՛ք, տղեք ջան,— ձեն ա տվել մեր պապ Հայկը,— դե հիմի հասեք էդ անիծածներին կոտորեցեք, որ էլ մեր աշխարհքումը ոտը չդնեն»։

«Բելի ղոշունը որ տեսնում են իրանց պաշտած աստծուն սատկացրած՝ դողում, սարսափում են: Հայկի ասլան տղերքն ու թոռները որ հասնում են, ընկնում նրանց մեջը, ոչխարների նման ջարդում, նրանք երեսները շուռ են տալիս փախչում։ Էդ օրվանից դեսը էլ ոչ ոք չի համարձակվում մեր աշխարհքի վրա կռիվ գալ, Հայկի անունն էլ մըհրվում ա մեզ վրա ու մեր աշխարհքի վրա, մենք առվում ենք հայ, մեր աշխարհքն էլ Հայասաան»։

— Բա՜հ, նրա արևին մատաղ, հրեն տղամարդն է՜: Մենք էլ պիտի ասենք մարդ ենք էլի, փափախ ունենք գլխներիս։ Բա հիմի խի՞ ենք ըսենք վատացել, Արութին, բա չենք ամանչո՞ւմ։

— Էնդուր ենք վատացել, փչացել, կնիկ դառել, որ մեր պապին թողած, թելերին ենք պաշտում, ըղորթը թողած, մեզ սուտ բաներ են քարոզում։ Ինչի՞դ ա պետք, դու հիմի իմացար, թե ինչ մարդ ա ըլել մեր պապը։ Ով որ իր պապին չքաշի, նրա նման չըլնի, նա՛ պետք ա նրա հալալ թոռը չըլի։ Թե որ սաղ կմնամ, մեկ օր էլ կպատահենք մին մինի, էն վախտը էսպես բաների վրա շատ կխոսենք։ Ասած ա՝ «Սար սարի չի ռաստ գալ, մարդ մարդի ռաստ կգա»։ Դու ղոչաղ կաց, մենք հետո շատ բաներ կանենք։

— Քու բերանին մատաղ, Արութին։ Ասած ա. «Առաջին տեսնելիս, ընկեր, վրա էրկուսին՝ ախպեր»։ Մեկ էլ որ գաս, իմ ախպերը կըլես, իմ ախպորս անունն էլ էր Արութին, էնդուր ա իմ մերը քեզ որդու նման սիրում։ Ողորմած հոգին հարյուր թուրքի չէր ասիլ, թե աստված ա ստեղծել, թե որ նրա անունը մտքիցս կընկնի, քոլ անումն էլ կընկնի։ Հիմիկուց դենը դու իմ ախպեր Արութինն ես։

— Մենակ ես չեմ քո ախպերը, ինչքան որ հայեր կան, դիփ էլ մեր ախպերքն են, քու մերն էլ իմ մերն էլ ա, դիփոլնանց մերն էլ։ Պողոս, դու նրա սիրտը մխիթարի, պատիվը պահի։ Քու օրումը նրան մի քաղցր խոսք չես ասած, մի անգամ նրա սիրտը չես շահած, էլ լավ չի, Պողոս, լավ չի, աստված չի վեր կալնիլ, կբարկանա գլխիդ։

— Հավատա, Արութին ջան, հենց հիմի գնամ թե չէ, պիտի