Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/235

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ցանը, աղգոթուն[1] նայեց և դրավ կշտին։ Նա նստած էր։ Հանեց քամակից քաշ արած մաշկեկի միջից ատրճանակը և այն էլ դրավ մոտը։ Հետո կրկին նայեց ինձ և մի խոր հառաչանք արձակեց կրծքից՝ քանի մի կցկտուր խոսքերի հետ, և ապա՝ դառնալով դե- պի ինձ, ասաց.

—Բալա՛ ջան, գնա՛ տերտերիդ ասա,գա ինձ հաղորդի: Ես սկսեցի զարմանալ և անշարժ մնալ։ Այս մարդը հիվանդ չէ, մի բան չէ, ինչի՞ է ուզում հաղորդվիլ, ասացի ինձ։ Բայց նա կըրկ– նեց իր խնդիրը։

—Գնա՛, բա՛լա ջան, գնա՛։ Ես հեռու տեղ պիտի գնամ, կարելի է ի՛նչ պատահի ճանապարհին, դրա համար ուզում եմ հաղորդ- վել:

Ես հնազանդեցա և հազիվ երկոլ-երեք քայլ հեռացել էի, հանկարծ թնդաց ատրճանակը և գյուղացիք դիմացեն նկատելով, սկսեցին վազել դեպի իմ անծանոթ բարեկամս։ Այս ժամանակ ես ետ նայեցա և երիտասարդի կուրծքը արյունաթաթախ տեսնելով, ուշագնաց ընկա վայր: Բ

Աշունք էր։ Մի անտառուտ ձորամիջում մեծ խարույկ էին վա- ռել ութ գիշերեզնարած, որոնք, մին քան զմյուսը, հաստաբազուկ և քաջառողջ երիտասարդներ էին։

— Տղե՛ք, ի՞նչ սազ կգա էս կրակին,— ասաց նրանցից մինը, ընդհատելով հասարակաց խոսակցությունը։

— Լավ խո՛զ,— պատասխանեցին մի քանի հոդի միաբե- րան։

— Դե՛, ո՞վ եք պատրաստ։

— Ե՛ս. ես է՛լ, ե՞ս է՛լ,— լսվեցին քանի մի ձայներ։

— Հենց ո՛ւմ որ կհրամայես,— ասաց մեկ ուրիշն էլ։

— Է՛դ լավ ասեցիր,— պատասխանեց աոաջարկողը։ Ես

  1. Ղզոթի, աղոթի—հրացանի կայծքարի մոտի նեղ անցքն է, ուր լցնում են վառոդով. հրացանը լցնելուց հետո, այդ աղգոթու վառոդը կախից բռնկվելով, տրաքացնում է հրացանը։