Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/237

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կընկնին թակարդի մեջ, և վաղը իրանց անունն էլ նրանց հետ կխայտառակվի ահիլությունը մոոացած ծերերի առջև։

— Ես ոչինչ բանի վրա փիքր չեմ անում,— պատասխանեց Արզումանը,—բայց էս գիշեր մեկ երազ եմ տեսել, էս սաղ օրը դրա վրա եմ միտք անում, թե յարաբ ի՞նչ պետք է պատահի։

— Խե՛ր ըլի, ասա տեսնեմ ի՛նչ ես տեսել։

— Մի սպիտակ ձիու վրա նստած էի։ Էնպես մի ձի էր, որ աստղերի հետ էր ուզում խաղա։ Ես էլ յարաղս կապել էի, ամեն սարքուկարգը վրաս էր։ Գեղի առաջին խաղացնում էի ձիս, բոլոր գեղացիք ինձ էին մտիկ տալիս, ինձ էին թամաշա անում ու շատերն էլ կանչում էին—վե՜ր արի, վեր կընկնիս։ Ես նրանց չէի լսում, ես մտիկ էի տալիս, որ տեսնեմ Հերիքնազս էլ ինձ տեսնո՞ւմ է, թե չէ։ Հենց էս փքրումն էի, մեկ էլ տեսնեմ մի քանի հարս ու աղջիկ, Հերիքնազս էլ նրանց միջին, ճանապարհի ղրաղին կանգնել, ինծ են թամաշա անում։ Էս որ տեսա, ավելի տաքացա ու ձիուս գլուխը բաց թողի։ Ձին թռավ, էլ չկարացի թե գլուխը բռնել էի…

— Հետո՞, ո՞ւր գնաց ձին։

— Ձին քոռացավ, թե աչքերն արնով լցվեց, չեմ գիդա, ճամփեն ծռեց ու մի բաշ ընկավ էգ աղջկերանց մեջը։ Էրկու հոգի ընկան ձիու տակը, ձին գլխի վրա տնկվեց, ես էլ բերանքսվեր գետնին փռվեցի։ Դրա վրա զարթեցի։ Ի՞նչ կասես, սա լա՜վ նշան չի։ Ձիու տակ ընկնողը Մարիամն ու Հերիքնազն էին։ Աշկարա երևում էր, որ ես մուրազիս չպիտի հասնեմ։

— Ի՞նչ ասեմ, օրը գիտե։ Շատ անգամ մարդ փիս երազ էլ տեսնում է, բայց թե օրը բարի է, երազն էլ բարին է կատարում։ Դիփ սուտ, աստված ըղորդ։ Օլաջաղա չարա յոխ։ Ինչ որ լինելու է, կըլի, երազի ըռխին չի մտիկ տալ։

Այս միջոցին կաթսայի գնացողները եկան։ Հացաղ (աղ), ջրաման էլ էին բերել․ ու մի ուրիշ կապոց էլ դրին Արզումանի առաջը։ Արզումանը բաց արավ այդ ծրարը և նրա միջից հանեց մի եփած չաղ հավ ու մի քանի հատ գաթա։ Արզումանր իսկույն իմացավ, թե ինչ տեղից պետք է լինի այդ, և թեև շատ ուրախացավ այդպիսի հուսո նշաններ ընդունելով, բայց՝ այսուամենայնիվ, սաստիկ բարկացավ, որ իր հրամանը ճշտիվ չեն կատարել գնացողները։

— Տղե՛ք, դուք մեր անունը պետք է խայտառակեք,— ասաց Արզումանր բարկանալով։—Ես ձեզ ասեցի էնպես պետք է մտնեք