Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/239

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինձ շվացրուց։ Մենք կիսաճանապարհին էինք, որ բազվանչին նոր վեկացավ, քամակներիցս թվանք գցեց, մեկէլներն էլ նրա ձենի վրա իրանց թվանքները դարդկեցին…
Խոզի գնացողները նույնպես եկան։ Սրանք էլ իրենց արածները պատմեցին և շուտով կատարեցին խոզի «աուտոդաֆեն», այսինքն խանձեցին։ Արզումանը ոչինչ բանի ձեռք չէր տալիս, ոչինչ չէր խոսում, միայն երբ որ խոզը մաքրեցին և կտրտելու վրա էին, աոաջարկեց, որ մի անդամը (ազդրը) կտրեն, տան իրան և թողնեն երթալու գյուղը։ Տղեքր հասկացան նրա միտքը և իսկույն կատարեցին նրա խնդիրը։ Արզումանն ամեն բանից իր բաժինն առնելով՝ ճանապարհ ընկավ ոտքով դեպի մի աննշան խրճիթ, իսկ երևակայությամբ դեպի Մուհամմեդի յոթներորդ երկինքը։

Գ

Դ… գեղի վերի թաղումը մի տուն կար բոլորովին կղզիացած մյուս տներից։ Այդ տան չորս կողմովը բավականին բարձր չափար էր քաշած, որ պարսպի չափ ամրություն ուներ, և ինչպես ասում են հեքիաթներումը, գուշն իրա թևովն, օձն իրա փորովը չէր կարող դրա վրայով ներս թափանցել։ ժամանակով մեծ տուն էր այդ տունը։ Մի անգամից ութ-ինն օրորոց էր օրորվում այդ տանը, չորս-հինգ թորոն հաց էր թխվում աստծու օրը։ Երկու գութան էր դուրս գալի այդ տանիցը, վաթսուն գլուխ կով ու գոմեշ էր կթվում, սուրվով ոչխարներ, բոլուկներով խոզեր, իլխիներով ձիաներ էին պահում։ Այդքան ապրանքի կառավարության համար ոչ մի վարձկան ծառա չունեին։ Տասն ախպեր էին, որդոց ու թոռանց տեր, որոնց թիվը հասնում էր մինչև յոթանասունի։ Բայց երբեք չէր պատահում, որ դրանք ամենքը միասին երբևիցե մի սուփրի վրա գտնվին, միասին իրանց նահապետի չորս կողմը ժողովվին։ Մի քանի՝ հոգի տարվա մեծ մասը սարերումն էին անցկացնում, ըստ որում ոչխարներ էին պահում. մի քանիսը, որպես տավարած՝ գոմերումն էին մնում, որ մի ավուր չափ հեռու էր գյուդիցր, մնացածներն էլ հեռավոր դաշտերում վարուցանքով էին պարապում։ Այս հանգամանքը այն վատ կողմն ուներ, որ վայրենության մեջ էր ձգում նրանց, հեռու պահելով տնական և հասարակական