Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ես հասկացա, ինչ որ ասացիր:

— Որ հասկացար, էլ ինչի՞ ես ասում «մեկ էլ ասա»։

— Հենց էնպես, ուզում եմ խոսացնեմ։ Ինչ որ մեծացել ես, էլ քու խոսելը չեմ լսել, հենց իմանում էի, թե խոսելը մոռացել ես։ Ամմա ինչ կմոռանաս, դուն էն պտուղն ես, որ… Մի՞տդ է, որ մի օր բաղիյը տուն գալիս, էնքան խոսեցիր, որ ես ասացի՝ «Ախչի՛,քիչ խոսի, գլուխս տարար», դու էլ բարարկացար վրես… Ո՞վ գիտեր,թե հետո դու էդպես…

— Էդպես ի՞նչ։

— Հիմա էլ ես չեմ ասիլ քու ջգրու։

— Մի՛ ասիլ, ես էլ չեմ խոսիլ քեզ հետ, որ էլի չասես «գլուխս տարար»։ Թե դու լավ մարդ ես, էս կեսգիշերին ինչի՞ ես եկել մեր տուն։ Դու չէիր գիտում, որ Շամիրը տանը չի՞։

— Գիտում էի, էնդուր եկա։

— Որ եկար, ի՞նչ կարող ես անել, հրես դաբանչեն կջտիս դրած, ո՞վ կարա ինձ մոտենալ:

— Դաբանչեդ ինձ համար ես դրել կշտի՞դ… էլի էն գիժ աղջիկն ես, Հե՛րիքնազ, ես հենց իմացա, թե հմի խելոքացել ես…

Ա՛խչի, ա՛խըր…

— Ախր ի՞նչ…

— Ոչինչ… Դու ասում էիր չեմ խոսիլ, բա ինչի՞ ես էդքան խոսում։ — Ւ՞նչ անեմ, զոռով խոսեցնում ես։

— Դե մի լավ բան խոսի, մի հեքիաթ ասա, ականջ դնենք։

— Ես հեքիաթ չեմ գիտում, դո՛ւ ասա, ես ականջ կդնեմ։

— Վալ թե խաբես ինձ, դու քնես, ու ես հենց իմանամ թե ականջ ես դնո՞ւմ։

— Չեմ քնիլ, ասա՛։

— Դե ականջ դիր, ասեմ։

— Լսում եմ։

— Էլել ա, չի էլել, մի աղջիկ ա էլել…

— Անոլմն էլել ա Հերիքնազ…

— Չէ՛, Հերիքնազ չէ, թող ասեմ։

— Լա՛վ, դե ասա՛։

— Էդ աղջիկը ունեցել ա…

— Մի քույր, անումը Մարիամ, լա՛վ, դե ասա։