Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/247

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և բնավորություն, ինչպիսի ճաշակ և հասկացողության։ Մարդիկ կան, որ միշտ ուրախ են, միշտ զվարթ։ Սրա պատճառն այն է, որ նրանք բարի սիրտ ունին, հանգիստ խիղճ և մի վառ երևակայություն, որով իրական աշխարհից վերացած՝ միշտ իդեալական աշխարհոլմն են ապրում։ Այդպիսիները, որքան էլ անբախտ լինին, դարձյալ ամենից երջանիկն են։ Խելոք մարդը իր հոգու բոլոր հատ¬ կությունները իր բախտավորությանը կծառայեցնե, իսկ անխելքն իր անբախտությանը։ Այս վերջին տեսա կիցն էր Շամ իրը, որ երևակայելոլ շնորհք ունենալով՝ միշտ վատ բան էր երևակայոլմ, փոխա՜նակ արքայություն երևակայելով, միշտ դժոխք էր երևակայում, փոխանակ բարի հրեշտակի՝ լար սատանա, փոխանակ բարեգործության՝ եղեռնագործություն, փոխանակ սիրո և փաղաքշանքի՝ ատելություն ե կոպտություն։ Շամիրը միշտ երևակա յոլմ է, որպես թե իր կինն իրեն անհավատարիմ է գտնվել, սկսում էր պռոշները կծոտել, ատամները կրճտացնել, կնոջ ննջարանը չերթալ, ինքն իրան խռովել, մոռանալով՝ որ իրականի մեջ այդպիսի բան չկա, որ այդ իր ցնորքն է։ Մի մարգ, որ առանց որևիցե պատճառի այսչափ կասկածոտ, այսչափ խային ու նախանձոտ լինի, խնլ կլինի նրա գրությունը, եթե երբևիցե իր երևակայությունը իրականի փոխված տեսնի։

«Ճրագը վառված էր, ինչո՞ւ հանկարծ հանգավ, ո՞վ պիտի լինի յարաբ էս եկողը։ Ախմա՞խ, ախմա խ Շամիրս,— գլխին զարկելով՝ բացա կանչեց Շամիրը:Ես ինչի՞ թխթխկացրի, ինչի՞ փախցրի որսս»։ Այսպես շարունակ քանի մի ժամ սկսեց երթևեկել և մռթմռթալ ինքն իրան։

Մարիամն իմացավ, որ իր մարգը մի բանի հոտ է առել, և սկսեց հարց ու պատասխանով իր դատավճիռը հորինել։ Հերիքնաղը կատաղում էր ինքն իրան և անմեղությամբ երևակա յում էր, որ եթե բանը դեպի վատը երթա, ինքը կասի ճշմարիտը և կսպառնա ան¬ գամ Շամիրին, թե ինքը մի աղայի սիրել ( և նրան է ուզում, ուրեմն նրա կասկածներն ու միջամտությունն այստեղ ավելորդ են բոլորովին։ Մարիմամը տեսավ, որ մարդը շատ է ուշանում, մտածեց որ իր հարաբերությունը սովորականից չփոխի և ստիպի նրան ներս գայլ Գնաց ձին առավ ձեռքիցը, ասելով «քանի՞ ման ածես»… Մարիամը ձին տարավ գոմը։ Շամիրը մնաց միառժամանակ տեղն ու տեղը փետացած։