Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

♦♦♦

Ցուրտ է, սաստիկ ցուրտ, սիրուն երեխեք,
Եթե ինձ նման դուք էլ մրսում եք,
Եկեք միասին մի հնար գտնենք,
Ձմռան ճանկերից մեր գլուխն ազատենք։
Դուք ձեր մանկական անարատ մտքով,
Ես իմ հասակիս բազմամյա փորձով,
Եթե կամենանք, խելք խելքի կըտանք,
Եվ ինչից ասես՝ կրակ կստանանք,—
Կրակ լուսատու, պայծառ, անստվեր,
Որ տաքացնե սառցեղեն սրտեր,
Որ կենդանացնե գոսացած ձեռներ,
Որ հալեցնե սառցապատ լեռներ.—
Օրինակ առնենք մեզ կիզ-ապակին,
Եվ մենք կըհասնենք մեր նպատակին:

1884

ԱՐԵՎ

Արև՛, արև՛, դու մեզանից
Երբ հեռացար դեպ հարավ,
Ձմեռն եկավ և ամեն ինչ
Հափշտակեց ու տարավ։

Աստված սիրես, էլ մի՛ գնար,
Մի՛ թողնիր մեզ քեզ կարոտ,
Քեզ կըպատվենք, քեզ կըգովենք
Միշտ, իրիկուն, առավոտ։

Որքան գոհ ենք, որ դու բերիր.
Գարնան անուշ եղանակ,