Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/254

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սկսեց մի առ մի հասկացնել բանի էությունը ավելի խոհեմ կերպով, վերջումը ավելացնելով, որ Արզումանին չստիպի տուն գալու, ըստ որում եկածին պես կբռնվի։

— Բաս էլ չպիտի՞ տեսնեմ ես իմ որդու երեսը,— հարցրեց պաոավը:

— Կտեսնես, ո՞վ է ասում, որ չես տեսնի, բայց հիմա հարկավոր չի տեսնել։ Սպասիր մութն ընկնի, էն ժամանակ …

Շողակաթ նանի խելքը գլխիցը թռավ. նա սկսեց խենթի նման զանազան ձևաշարժություններ անել պարելու նման և իր գիտցած երգերից մի խառնուրդ կազմելով մրմնջել և ձայնն աստիճան աո աստիճան բարձրացնելով՝ սկսեց բառաչել ու գոչել — «Արզումա՜ն, Արզումա՜ն, Աըզումա՜ն»… Այս անունն այնքան կրկնեց, մինչև ուժից ընկավ բոլորովին և մեկնվեց ճամփի մեջտեղը։ Մոտը եղող երիտասարդը շալակեց կիսաշունչ պառավին և տարավ տուն:

Ը

Գյուղի մեջ տուն չկար, որ կամ սպանվածների կամ վիրավորվածների ազգական չլիներ, այս պատճառով ամբողջ գյուղը սգի մեջ էր մտել։ Բըռի գեղըցիք, անսանձ կրքերի տեր։ Մի որևիցե կիրք երևացած ժամանակը մնացյալ բոլորը այնպես են անհայտանում, որ կարծես նոցա հետքն անգամ չի եղած իրանց մեջ։

Խելքն է, որ տիրում է մարդուս կատաղի կրքերի վրա, բայց այդ տիրող խելքից զուրկ են գյուղացիք։ Տեսել եմ աչքովս, որ մայրը որդու առաջը չոքած, հայրը ձեռները խաչած, աղաչում են եղել իրանց որդուն, որ կռվից ետ կենա, բայց դրանով ավելի են կատաղացրել նրան։ Անասունների մեջ միայն կարելի է սրա նմանը տեսնել։ Երկու ցուլ, երկու գոմեշ, երկու շուն կռվելիս՝ հնար չի լինում անջատելու, որքան խփում ես, անքան ավելի են կատաղում։ Բայց՝ և անասունների նման էլ կովից հետո չափից դուրս խեղճանում են, գայլից դաոնում ոչխար, և ակամա գալիս են այն եզրակացության, որ սրանք ֆիզիկապես հսկաներ լինելով, հոգով ու մտքով կատարյալ երեխաներ են, և չար երեխաներ։

Մեր գեղացիք թեև առհասարակ կոպիտ մարդիկ են, բայց