Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/258

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ավազակները հրամայեցին Շամիրի առաջարկությունը կատարել, նրանք առանց այն էլ մտադիր էին կրակ վառելու, ըստ որում բավականին թրջվել էին, հարկավոր էր իրանց շորերը ցամաքացնել։ Բայց Շամիրր իր նպատակին չհասավ։ Արզումանն արդեն գնացել էր և այնպես գնաց, որ Շամիրն ամենևին չիմացավ, որ նրանց միջից մի մարդ պակասեց։

Ասած է, «գողն ի՞նչ կուզի — մութ գիշեր», բայց մեր Արզումանին որ հարցնեիր այս րոպեիս, թե ի՞նչ կուզես, կասեր-Շամիրի բանտարկվելը։ Մութը գիշերովը նա այնքան չէր ուրախ, որքան այդ հաջող դեպքովը։ Նա յոթ օր սպասել էր միմիայն Շամիրի երկյուղից, թե ինչպես գնա Հերիքնազի մոտ և շատ մտածելուց այս միակ հնարքը գտավ միայն, որ երթա ուղղակի Շամիրի մոտ և նրա պաշտպանությունը խնդրի գյուղ մտած ժամանակը, որով և միշտ միջոց կունենա իր Հերիքնազին տեսնելու։ Բայց հիմի բանն այնպես եղավ, որ իր առաջվա մտադրությունն ուրիշ օրվան թողնելով՝ լավ համարեց օգուտ քաղել բարեպատեհ դիպված

Քանի որ այս փորձանքին չէր հանդիպել Արզումանը, մտքումը դրել էր Շամիրին մոտենալ և նրա հետ քանի մի օր որսորդության երթալով բարեկամանալ ու խնդրել նրանից Հերիքնազի ձեռքը, բայց հիմա, երբ հանգամանքը ուրիշ կերպարանք ստացավ, էլ ի՞նչ առաջարկություն կարող էր անել։

Մարիամը նույնպես հուսով էր, որ մոտ օրերս նշանադրություն կլինի, և ինքն էլ ազատված կլինի իր ամուսնու անտեղի կասկածներից. բայց հիմա կարո՞ղ էր ասել միթե, որ երբևիցե ունեցել է այդ մտադրությունը և մինչև անգամ պատիվ է ունեցել մի անգամ գիշեր ժամանակ հյուրընկալել Արզումանին։ Մի կողմանե ուրախ էր Մարիամը, թե լավ է, որ նշանված կամ պսակված ժամանակ չհանդիպեց այգ փորձանքը, ուրեմն հիմա կարելի է ուրիշ փեսա գտնել Հերիքնազի համար, բայց մյուս կողմանե իր սերը այնքան շատ էր դեպի Արզումանը, որ լավ էր համարում նա անունով միայն փեսա համարվի, քան թե մի ուրիշը ստուգապես, Հերիքնազն էլ այս համոզումն ուներ։ Նա Արզումանին պատահած հիլերից սկսյալ, ձեռները ստեպստեպ շրթունքներին էր մոտեցնում, կարծելով որ միայն իրան է զգալի, թե որքան քաղցր են սիրականի շրթունքների դիպած տեղերը։ Նա համբուրում էր իր ձեոները,