Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/259

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համբուրում էր նրա բերած խնձորները և այնպես անարատ պահպանում։ Չէր ուզում ուտել, որ իր սիրեկանի հիշատակը աչքիցը չհեռանա։

Ժ


Երկու քույրերը դարձյալ գգվել էին միմյանց այն միևնույն սրահի անկողնումը, որի մեջ պատահել էր աոաջին անգամ Արզումանը:

Երկուսն էլ իբր թե քնած էին, բայց ոչ մեկի քունը չէր տանում։

- Հերիքնա՞զ։

- Հը՛։

- Ա՛խչի չես քնե՞լ:

- Քունս չի տանում։

- Ինչի՞ չի տանում։

- Տանում չի էլի՜. համ զարթուն եմ, համ աչքերս խփած երազներ եմ տեսնում։

- Ի՞նչ ես տեսնո՞ւմ։

- Ինչ եմ տեսնո՞ւմ։

- Հա, ի՞նչ ես տեսնում։

- Ո՞վ գիտե, ինչ ասես տեսնում եմ։ Միթամ ես տղի շորեր եմ հագել, յարաղ, ասպար կապել վրես ու մի թռչկան ձիու վրա նստել եմ։ Մի սարի գլխի չորսղաթանի մի քոշկուսարայի եմ շինել տվել, մի մեծ երկաթե դուռն եմ անել տվել վրեն. երկու ասլան էլ կապել տվել դռանը, որ իսկի մի մարդ էլ ա չկարենա ինձ մոտ գալ… հետո շատ բաներ եմ անում, սաղ աշխարհքը դողում է իմ ձեռքին…

- Ով որ գալիս է քեզ ուզելու, գլուխը կտրել ես տալիս, էնպես չի՞։

- Մենակ էդ չեմ անում, էլի ուրիշ շատ բաներ եմ անում։

- Արզումանին տանում ես քեզ մոտ…

- Տանում եմ, բայց ի՞նչպես։

- Չգիտեմ, դու՛ ասա, ի՜նչպես ես տանում։

- Արզումանին բռնում են։ Մի մեյդան տեղ սներ են կանգ