Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/261

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Կնկդերանցն էնդուր եմ ատում, որ իրանք իրանց բանի տեղ չեն դնում։ Կասենաս իրանք էլ են ուրախանում, որ էդպես ծեծվում են ամեն օր։ Էն օրը չէ՞ր ասում Հոռոմը, թե էն մարդը ի՞նչ մարդ ա, որ կնկա գլխիցը մահակը պակսացնի։ Հիմի հախը չի՞, որ դրան օրը քսան անգամ ծեծե՞ն։ Ի՞նչպես չատի մարդ էնպես կնկանը, որ միշտ ծեծվել է ուզում…

— Հիմի դիփ էլ հո Հոռոմի պես չեն։ Շատերը չեն էլ ուզում ծեծվել, բայց ամենից շատ նրանք են ծեծվում։ Դեռ լսված չի, որ Հոռոմին իրա մարդը ծեծած ըլի, դրա համար է, որ դա էդպես մեծ-մեծ է բրթում։ Թող մի քանի անգամ թրխկացնեն դրա գլխին, եղանը գլխին կոտրատեն, ոտի տակ գցեն՝ թաղքի պես հարեն, էն ժամանակ էլ չի ասիլ էդ խոսքը։ Հիմի ասելովդ ինձ էլ չպիտի սիրես, նրա համար, որ ուրիշ կնկդերանց պես ես էլ չեմ ձեն հանո՞ւմ։

— Չէ, քեզ ի՞նչպես չսիրեմ, որ Շամիրը զոռով է, դու չես կարող նրան հաղթել։

— Մի՛ վախի. դիփունանց մարզիկն էլ Շամիրի պես զոռով են։ Բայց որ դու բոլոր մարդկերանցն ատում ես, Արզումանին ինչի՞ ես սիրում, նա էլ մեր մրդկերանցիցը չի՞, դեռ նրանից էլ բեթար է։ Մեր մարդիկը մարդ չեն սպանում, բայց տեսա՞ր նա մեկ օրումը երեք-չորս մարդ սպանեց։

— Արզումանը որ նրանց չսպաներ, նրանք պիտի սպանեին նրան։ Ճաղարանք քան զշուն շատ են, քան զգել առավել։ Նրանցից երեքը սատկեցին։ Տեղն էլի քսաներեքը կա, բայց նա իր մոր մինուճարն է։ Դրանք աղքատ կոխող որ կասեն, նրանցից են։ Ինչի՞ էին գնում կռիվ, նա հո զոռով չէր վարում նրանց տափը։ Ա՜խ, թե ես կլինեի Արզումանի տեղա՜կ, նրանցից մեկին էլ ա սաղ չէի թողնիլ: Մենք քառասուն օրավար տափ ենք ունեցել, ինչի՞ են խլել մեր ձեռիցը։ Մեր տափերի շատ փայը հիմի ճաղարանք են վարում։ Ինչի՞ խեղճացանք, հը՞։ Մեր Շամիրն ինչի՞ պիտի ամեն օր սար ու քոլ ընկնի, ինչի՞ մեր տափերիցը մի քանի օրավար էլ նրա՛ն չեն տալիս, որ նա էլ վարուցանքով պարապի, իրա տանը նստի, էդպես սար ու ձորերում չմեծանա, որ արջ ա կտրվել, էլ հետը չի խոսվում, բայց որ մարդամեջ ա մտնում, չի կարում երկու խոսք խոսի, նրանք մարդավարի բաների վրա են խոսում, սա իրա ձորերիցն ա խաբար տալիս։ Էնդուր է ասում խեղճ Հոռոմն է՞, թե մարդամիջի մարդս ըլի, հարիր թուման պարտքս ըլի… Ա՛խ, թե ես մո՛ղրով կըլեի՜, ես եմ գիտում, թե փիս մարդկերանց հա–