Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/262

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հախիցն ի՛նչպես կգայի, Բայց հիմի մի խեղճ աղջիկ եմ, ինձ ո՞վ մարդու տեղ կդնի։

— Ինչի՞, հենց հիմա էլ, ով ասես քեզանից վախենում է։ էն օրը Շամիրն ինձ ուզում էր ծեծի, թայց գոլ որ աչքերդ վրեն չըռեցիր, նա քու ահու դուրս գնաց տանիցը։

— Ես մտքումս շատ բան եմ դրել. դու համբերի։ Ճաղարանց հախիցը ես պիտի գամ, դրանց քոքը ես պիտի կտրեմ։ Թաթոսին պիտի թողնեմ մենակ, որ իրա աչքովը տեսնի, թե ինչպե՛ս են իրա տղերքը մեկը մեկէլի հետևից գյուլլախորով ըլում։

— Դու էդենց ասա։ Ճաղարանց Թաթոսը մտաքումը դրել է, որ քեզ իրա տղի համար ուղի։

— Ո՞ր տղի։

— Մագոյի։

— Խնչեմ Մագոյի վրեն, նա ի՞նչ շուն է, որ ես նրան մարդու տեղ դնեմ։

— Բաս միտքդ ի՛նչ է։ Դու հենց ըղորդ-ըղորդ մտքումդ դրել ես, որ ուրիշ մարդ չուզե՞ս։

— Աստված ողորմած է, ոնց որ ըլի, գլուխս կպահեմ։

— Լա՛վ, մի՛ բեդամաղ ըլի, ես հանաք եմ անում։ Ո՞վ կարող է քեզ ասել աչքիդ վրա ունք կա։ Քանի որ ես սաղ եմ, մի՛ վախի. ում որ կուզես, ում որ կսիրես, նրան կտամ։ Բայց ես զարմանում եմ, որ դու էդպես շուտ սիրեցիր Արզումանին։ Ես չեմ փտնում Արզումանին. նա լավ սրտի տեր է, նրա բոյ ու բուսաթը հազար Մագոյի արժի, բայց հիմա նրա աստղը թռավ, էլ նա լավ օր չի ունենալ։ Կարելի է թե հենց նա ինքը քեզ ասի՝ էլ չեմ կարող քեզ առնել, ուրիշ մարդ գտիր քեզ համար։

— Նա ի՛նքը քեզ կասի…— կրկնեց Հերիքնազը հառաչելով։— էդ չեմ հավատում։ Մենք նոր չենք սիրում մեկմեկու։ Ինչ որ խելքի եմ եկել, էն օրվանից դեսը ես միշտ վարավուրդ եմ արել, նա մի օր էլա աչքն ինձանից չի հեռացրել։ Ըղորթ է, չենք խոսացել իրարու հետ, բայց մեր սրտերը միշտ մեկմեկու հետ են էլել։

Կուզես հավատա՛, կուզես չէ, Մա՛րիամ, շատ անգամ բաղի կամ ջրի ճամփին մտքովս անց է կացել, թե հիմի որ ետ մտիկ տամ, Արզումանին կտեսնեմ։ Ետ եմ մտիկ տվել, երկուսս էլ կարմրել ենք երես երեսի տալով։ Հիմի փորձանք էր, պատահեց, կամ կբռնեն, կամ կբաշխեն։ Քանի որ նա սաղ է, ես էլ կապրեմ, երբ