Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/266

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- Ո՞վ գիտի, աշխարհք է, էսօր մարդ չի իմանում թե էգուց ի՛նչ կգա գլխին։ Թե որ բանն էնպես պատահի, որ երկար ժամանակ էլ չտեսնենք մեկմեկու, խոսք կտա՛ս ինձ, որ մինչև իմ մահը չլսես, ուրիշ մարդու չգնաս։ Էս նրա համար եմ ասում, որ դու աղջիկ ես, թեկուզ շատ էլ սիրելիս լինիս ինձ, էդ չեն հարցնի քեզ, զոռով կտան մի տղի։ Շատ էլ որ հակառակվիս, կփախցնեն, ի՞նչ պետք է անես։ Ես տղա եմ, ինձ ոչով չի կարող զոռով աղջիկ տալ։ Դու գիտես, որ ես քեզ սիրում եմ, գիտես, որ վաղուց եմ սկսել քեզ սիրել, բայց հույս չունեի, որ դու էլ ինձ ես սիրում։ Մտքումս ասում էի, մեծ օջախի աղջիկ է, հպարտ կլինի, կարելի է թե լայաղ չանի ինձ ուզի, ասի՝ մին մենակ տղա է, անոուն էլ վեր էլած, թե՝ գող է։ Բայց հիմի տեսնում եմ, որ դու լավ սիրտ ունես։ Իմ կյանքը, իմ ապրացնողը հիմի դու ես։ Հենց որ իմանամ թե դու ուրիշի ես գնացել, էն օրը ես գլխիցս ձեռք կվերցնեմ. էլ ո՛ւմ համար, ինչու համար պիտի ապրեմ։ Մի մեր ունեմ, նա էլ էսօր կա,էգուց չկա, ոտի մեկը գերեզմանումն է։

— Ասում ես՝ «դու աղջիկ ես, քեզ զոռով մարդու կտան, զոռով կփախցնեն»։ Մեկ որ, խելոք տղան էդ չի անիլ, պետք է առաջ աղջկա կամքը իմանա, տեսնի՝ նա էլ իրան հավանում է, թե չէ։ Ամեն աղջիկ հո մեկ չի՛ ըլի, էնպեսն էլ կըլի, որ էդպես մարդու գլուխ կկտրի։ Հիմի ինձ ո՞վ կարա փախցնի, մինչև ես ինքս չուզենամ և երբ որ ուզենամ, էլ ի՞նչ հարկավոր կլինի փախցնի։ Դու տեսնո՛ւմ ես, որ մեր Մարիամը ինձ իրա աչքի լսի պես է պահում, նա իրա գլուխը ետ է դրել ինձ համար։ Դրա համար իսկի՛ մի՛ միտք անիլ։ Լավ իմանաս, որ ինչ որ ե՛ս եմ քեզ համար, էն էլ դու ես ինձ համար։ Երբ որ իմանամ, մեկի ապրացնողն եմ, կյանքն եմ, էլ իսկի կգնա՞մ ուրիշի: Երբ որ դու ինձ ես սիրում, ես քեզ, էլ ուրիշ ի՞նչ հարկավոր է մեզ։ Ես իմ աչքովը տեսնում եմ, որ շատերի սերը մինչև պսակն է քաշում։ Պսակվում են թե չէ՝ մարդ ու կնիկ շուն ու կատու են դառնում, էլ չեն սիրում մեկմեկու։ Հենց սրա համար մտքումս դրել էի, որ քեզ ասեմ—էսպես մնանք միշտ, որ սիրենք մեկմեկու։ Ես հենց իմանում եմ, թե աշխարքումս ինձ նման բախտավոր ոչով չկա. սաղ աշխարհքը չեմ փոխի քո սիրո հետ…

Արզումանը լսելով Հերիքն ազի այո դյուցազնական խոսքերը, չիմացավ ի՛նչ պատասխան տա, ինչպես շնորհակալ լինի նրանից։ Մինչև այսօր նա սիրում էր Հերիքնազին, որովհետև Հերիքնազը