Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԼՈԻՍՆԱՀԱՉ

- Հայրի՛կ, ինչո՞ւ մեր Բողարը
Միշտ հաչում է լուսնի վրան.
Մի՞թե պայծառ լուսնյակը
Մեկ վնա՞ս է տալիս նըրան։

— «Ո՛չ, որդյակ իմ, ոչ թե վնաս,
Այլ լույս, միայն լույս է տալիս,
Իսկ շանն՝ իբրև գայլի ցեղի՝
Լույս գիշերը դուր չի գալիս։

Բայց լուսինը խոմ չըգիտե՞,
Որ իր վրա հաչողներ կան,-
Նա լուռ ու մունջ՝ բակ բոլորած՝
Շարունակում է իր ճամփան։

Մենք էլ, որդյա՛կ, լուսնի նման
Պետք է լույս տանք մութ աշխարհին,
Եվ համարենք, թե չենք լսում
Մեզ վըրա զուր հաչողներին»:

1885

♦♦♦

Նասրադդին խոջան մեկ օր ուզեցավ
Անմեղ ամբոխին խաբել ու ծաղրել,
«Գիտե՞ք,– ասաց նա,– այս ինչ բլրի տակ
Հնուց մնացած գանձ է լույս ընկել.

Հենց որ մոտենանք այն-ինչ լեռ քարին,
Ավազի նման կըտեսնեք փռված