Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/270

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ռով ոչինչ բանի համար գործ չէին դնում այս տունը, բայց չէին էլ ուզում քանդել այդ հայրենավանդ հարկը, որ միշտ միտները գցի իրանց նախնյաց մեծությունը։

Հերիքնազը առաջնորդեց Արզումանին դեպի իր ասած սենյակը, որ թեև ներսի օթախ անունն էր կրում, բայց կրիաձև, կորաքամակ մի մեծ շինություն էր, բավականին երկար և ընդարձակ։

— Ահա՛ քեզ տուն,— ասաց Հերիքնազը։— ժամանակով մեր հարսները էստեղ են էլել կենալիս. մի տարի էլ դու հարսնություն արա։ Իստակ կավլեմ, լավ կսրբեմ, կշինեմ քեզ համար, ամեն օր հացդ, ջուրդ կբերեմ, շատ վաէտ էլ մորդ կկանչեմ, կգա էստեղ քեզ կտեսնի, մինչև կտեսնենք բանն ինչպես է ուզում վերջանա։ Հը, ի՞նչ կասես։

— Չէ՛, Հերիքնազ ջան, դու մի՛ վախիլ, ես առանց էստեղ մնալու էլ քեզ շուտ-շուտ կտեսնեմ, էլ ի՞նչ հարկավոր է, որ ինքս ինձ բանտի մեջ գցեմ։ Բայց էստեղ մի բան միտս ընկավ։ Մի ժամանակ նորապսակներին բերում էին էստեղ համբուրելու, ո՞ւր է էն օջախը։

— Էս մեծ տան օջախն է, արի տանեմ նշանց տամ։

Երբ որ գնացին օջախի մոտ, որ մեծ տան կենտրոնումն էր, Արզումանն ասաց.

— Հերիքնազ, դու հո հավատում ես, որ էս օջախը զորավոր է։

— Էդ ի՞նչ խոսք է։ Մեռնիմ սրա ողորմութենին։ Ես ամեն կիրակշտեքի, ահա տեսնում ես, էս քարի վրա մոմ եմ վառում։ Երբ որ իմ հորն ու մորը տեսնում եմ էրազումս, իմ հերը էստեղ է ըլում նստած, իմ մերն էլ էստեղ, իրարու դիմաց։ Նրանք սաղ վախտն էլ միշտ էդտեղ էին նստում։ Երբ որ իմ հերը տանը չէր ըլում, ոչով չէր կարող նրա տեղը նստել, բազի վախտ էրեխեքը թե կնստեին, էդ էր, թե չէ ուրիշ մարդ չէր կարող։ Հարսներն էլ երբ որ բան չէին ունենում, ներսի օթախումն էին նստում, հացի վախտըն էլ կգային էսպես շարքով կկանգնեին։

— Զարմացք բան է, ինչպե՛ս էլավ, որ էս շեն օջախը էդպես մի բաշ հանգավ։

— Բա դու որտեղացի՞ ես, իսկի չես իմացե՞լ։

— Ո՞նց չեմ իմացել։ Իմացել եմ, որ խոլերի տարին ձեր տանիքը շատ մեոնրղ է էլել, իմացել եմ, որ խոլերից հետո տավարի ազարն եկավ, ինչպես չեմ իմացել, գիփ էլ գիտեմ, ես էս եմ