Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զեր, Թաբունով եղջերուներ են ման գալիս. ժամանակ—ժամանակ եղջերուներն իրանց գոռոցով դրմբացնում են այդ ձորերը։ Այս սարերումը կան և անմատչելի ձորեր ու հովիտներ, որոնք միայն ավազակաց են լինում պատսպարան։ Սրանց մեջ ամենանշանավորը Ղարանլրխ–Դարա ասվածն է, որ նշանակում է Մթին ձոր, պակաս չի և Շեյթանլուն, որ կնշանակե Սատանի բույն, ինչպես և Գյուլի Մամմադր, որ մի նշանավոր ավազակի անուն է կրում։

Այս տեղը մոտիկ լինելով Տաճկաստանից, երկու կողմի ավազակների հաղորդակցությունը հեշտանում է, մի կողմից մյուս կողմն են փոխադրում իրանց կողոպուտը։

Սարեցիք ամբողջ ամառը մի տեղ անշարժ չեն մնում, այլ երկու կամ երեք շաբաթը մի անգամ տեղերը փոխում են, որ տավարների համար խամ արոտատեղերն ունենան։ Աջս տեղափոխությունը մի աոանձին անհարմարություն չի պատճառում. դժվար չէ իրանց շարժական տները, որոնք կամ վրան են լինում, կամ ալաչուխի քեչա հյուսած եղեգնապատով, հավաքել մեկ տեղից և մեկ ուրիշ տեղ տանել։ Այդ բնակարաններին մեր հայերն ասում են դագա, իսկ ղարաբաղցիք՝ կոկալ։ Իրենց բնակելու տեղերին ասում են ուրդ, Թուրքերեն՝ յուրթ, գուցե օրդու լինի իսկը, որ բանակ ասել է։ Հայերի ուրդերը բոլորն էլ մի հատուկ անուն ունեն, որոցմե երևելիներն են՝ Քամի ուրդ, Լանջիվեր ուրդ, Ներքի ուրդ, Վերի ուրդ, Մեջի ուրդ, Ցեխի ուրդ, Մելիք Ապովի ուրդ, Պետի (Պետրոս), Պուղի (Պողոս) և այլ շատ ուրդեր։

Երբ որ ուրդը կամ մի հովիտ, մի ձոր, մի սար մարդու անուն է կրում, այդ ցույց է տալիս, որ այն մարդը մի նշանավոր գործ է կատարել այնտեղ։

Այսպես պատմում են, որ Մելիք Ապովը այժմ իր անվանը նվիրված ուրդումը յոթը մարդու գլուխ է կտրել, երեքին էլ սաղ-սաղ մաշկել, միայն երկուսին է ազատություն տվել, որ երթան իրենց աշխարհքումը իմաց տան։ Ասում են այս դեպքից հետո էլ լեզգու երես չտեսանք։ Պողոսի համար նույնպես պատմում են, թե ինքն ու իր նշանածը (հարսնացուն) իրարու կուռ բռնած՝ էդ ուրգովը անց կենալիս են էլել, որ գնան սարու յալ, իրանց դաքեգը։ Հանկարծ լեզգիքը շրջապատում են և ուզում են իրա նշանածը ձեռնիցը խլեն։ Քաջասիրտ Պողոսը խանչալը տալիս է իր նշանածին, ինքը Թուրը հանում է ընկնում նրանց մեջ. վեցի գլուխն է կտրում, չորսի միջիցն է կիսում, բայց ավազակները շատ ժամանակ, չեն