Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/277

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բնյմ

Վաղուց արդեն ազապ տղերանց երևակայության միակ նյութը Հերիքնաղն էր։ Անհարմար էին համարում Լերիքնազ անունը տալ նրան, Դունյա գյոզալի էին ասում, Արաբի-Զանդի, Ասլի ու Մեհրի, Գյոլլլոլզար, և առհասարակ աշխատում էին իրենց սիրած վեպերի հերոսուհիների անունը տալ նրան, բայց ոչ մեկը չէր կպչում, նա մնում էր դարձյալ Լերիքնազ։ Շատերը խաղ էին կապում նրա վրա և կամենում էին Արզումանի արկածքներին նախապատճառ շինել նրան, բայց չէին կարողանում հաջողացնել, չէր ընդհանրանում։ Մի թիծ, մի արատ չէին կարողանում դնել նրա վրա, որովհետև նա զորավոր օջախի զավակ էր, ժողովուրդը պատկառանքով էր նայում նրան և համոզված էին, որ մի որևիցե անտեղի ակնարկություն դեպի նա անպատիժ չի մնալ։

Շատերը խնամախոս եկան հարուստ և շեն տներից, շատ հեռավոր գյուղերից և քաղաքից, բայց ամենքն էլ մերժվեցին։ Շատերը փորձ արին փախցնելու, բայց տեսան, որ Լերիքնազի փախցնելը դժվարին գործ է և անհնարին, քանի որ նա ինքն իրան պաշտպանելու և՜ քաջություն ունի, և զենք։

Ոչ ոք, բացի Մարիամից, չդիտեր, որ Հերիքնաղը նշանված է։ Շշունջ կար միայն, որ Հերիքնաղը սիրահարված է Արզումանի վրա, բայց ձեռներին ոչ մի փաստ չունեին։ Շամիրը շատերին էր խոսք տալիս, շատերից ընծաներ առնում, որից մի ձի, որից մի հրացան, բայց նպատակին չհասնելով|՝ ընծաները ետ էր դարձնում։ Մի մեծ պատերազմ էր այս, բայց Հերիքնազը այս պատերազմից հաղթող դուրս եկավ և հաստատ մնաց իր սիրո մեջ։ Հերիքնազը տեսավ, որ իր ընկերները շատ են հեռացել, էլ չուզեց նրանց հետևից հասնել։ Նստեց տեղնուտեղը և սկսեց իր քաղած ծաղիկները երգելով փնջել։ Առաջ «ջանգյուլոլմ» երգեց մեղմ ձայնով, հետո սկսեց բայաթի։ Բայաթին նրա սիրտը այնպես շարժեց, որ արտասուք եկավ աչքերից։ Լաց էլավ Հերիքնազը, առաջ կամաց, բայց քիչ–քիչ ձայնը բարձրացրեց և սկսեց բոլոր ուժովյը դառալ, որ մեկ անդամից դուրս վիժե բոլոր կս կիծը։

Հինդ ամսվա մեջ շատ բան էր զգացել Հերիքնազը, շատ էր տխրել, բայց ոչ մի անդամ չէր լաց էլել։ Նրա սիրտը քարացածի պես էր։ Բայց հիմա, երբ աչքը ձգեց իր չորս կողմի սարերի վրա,երբ երևաց Վարանլըխ-Ղարան, որ մութ անդունդի նման երկար ու մեկ ձկվել էր երկու ահագին լեռների միջով, Հերիքնազի սիրտն ուռավ և ուզեց կուրծքը պատռել։ Ահա՜ էդ ձորն է Արզումանի