Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արծաթ ու ոսկի, պեսպես ակնեղեն.
Եվ ուրիշ զարդեր հակներով դարսած…»

Այս որ լսեցին՝ թե մեծ, թե փոքըր,
Մի-մի պարկ առած վազել սկսան,
Որն էլ ձի հեծավ, որը սայլ լծեց,
Որ անբավ գանձից մեծ մասն ստանան։

Երբ տեսավ խոջան մարդկանց վազելը,
Կասկածի եկավ, զարմացավ սաստիկ,
«Երևի ասածս ուղիղ է,— ասաց,—
Որ գլխապատառ վազում են մարդիկ…»
    Ինքն էլ շտապով մի պարկ վերցըրեց,
    Իր խաբած մարդկանց հետևից վազեց…


ՀԻՇՈՂՈԻԹՅՈԻՆ

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր, և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվան բույնն էր հիշում։

Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել։

Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր, և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվան բույնն էր հիշում։

Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,