Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/281

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համար մի հատիկ քրոջիցս զրկվիլը, բայց լավ է էդպես անել, քան թե սաղ աշխարհքս մեզ վրա հաչացնել։ Բայց գիտե՞ս, Հերիքնզը հիմա հիվանդ պառկած է, դողացնում է. պետք է մի քիչ համբերես։ Էգուց չէ էլօր կերթանք Ներքին ուրդր՝ էնտեղ չորս կողմն անտառ է. կարող ես մթնով գալ Ջուխտակ աճարքոլ մոտերքը, ես էլ կգամ էնտեղ, երբ որ լավացած կլինի Հերիքնազը, քեզ իմաց կտամ… Հենց այս միջոցին մի քանի տավարածներ շրջապատեցին Արզումանին և Մարիամին։ Արզոլմանը դրանց տեսնելով հեռացավ, իսկ Մարիամին բռնեցին։ — Ծաղիկը մոտդ է, տուր,— բղավեցին երեք-չորս տավարած։ — Ի՛նչ ծաղիկ, ի՛նչ եք ասում,— ասաց Մարիամը շփոթվելով, — Թ՛ողեք, թողեք,— ասացին մյուս տավարածները, որոնք ճանաչեցին Արզումանին,— դրանց ծաղիկը ուրիշ կռվածաղիկ է։ մեր ուզած ծաղիկը չի։— Եվ սկսեցին մեկ մեկի ականջում փըսփըսալ—տեսա՞ր, Արզումանն էր, Արզումա՛նն էր…

Դ

Մյուս օրը սովորական հանդեսը շատ փառավոր կերպով կատարեցին աղջկերքը։ Ծաղիկը կիսել էին և տվել երկու խմբի ձեռքը։ Առաջին խումբի ձեռիցը խլեցին տավարածները և ուրախությունից գժվածի պես փախան։ Իսկ մյուս կեսը աղջկեքը տարան ցողեցին իրանց ուզածի պես և վերադարձան ուրախ-ուրախ։ Տավարածները երբ որ իմացան իրանց խաբված լինելը, խլած ծաղիկները խաչաձև փնջեցին և կախեցին կովերի ճակատներից։ Այսպիսով համ կովերը զարդարվեցին ծաղիկներով, համ աղջկեքը կատարեցին իրանց հանդեսը առանց տղաներին հարկ վճարելու։ Բայց տղեքը մտածեցին, որ այս խորամանկության վրեժը մյուս տարի առնեն և սրանով մխիթարեցին իրանք իրանց։ Առավոտը վաղ վեր կացավ Հերիքնազը և ուզում էր հանդեսին մասնակցել, բայց Մարիամը թույլ չտվավ, թե՝ կմրսես, դողդ կկրկնվի, տաք կաց, որ լավանաս շուտով։ Նա չպատմեց իր գիշերային այցելոլթյունը, չասաց որ Արզումանին տեսել է, որ Հերիքնազին մի նոր մտածմունքի մեջ չձգի։