Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/283

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գնացի գետը լըվացք,
Սապոնս ոսկեջրած,
Իմ հերն ու մերն ի՞նչ անեն,
Ճակտիս էս էր դրած։

— Դե հիմի Շամիրինն ասա, թե որ միտդ է։

— Շամիրինը դեռ չէր դուրս եկել, որ ես եկա, Մարիամը կգա կասի։ Ինձ չթողեց, թե մինչև վերջը մնացել էի. գնա՝ ասաց, Հերիքնազը մենակ է, սիրտը կնեղանա։ Ինքը պառավ կնիկ է դառել, պառավների հետ էր նստել։

— Ի՞նչ պառավ։

— Ինքն ու Արզումանի մերը մի կողմն էին քաշվել, քիթ քթի տված քչփչում էին, չիմացա ի՛նչ էին խոսում։

— Բա քեզ համար ի՞նչ դուրս եկավ, Մագթաղ։

— Ինձ համար էնպես բան դուրս եկավ, որ ամենքն էլ ծիծաղեցին։ Քրքրվի՚ Խանումի ջանը,— ասաց.

Գյուլըմ, գյուլըմ, գյուլ չիչակ,
Ես ու դու մտնենք մի փըչակ,
Մինչև լուսը քըչփըչանք,
Որ լուսանա — կըչկըչանք։

— Էլ ո՞ւր ես նեղանում, ուրախ բան է դուրս եկել։

— Է՜հ, դրանից ինչի՞ պիտի նեղանամ, ինչ կուզի՝ թող դուրս գա։ Ես մի մատանի էլ Արզումանի համար էի գցել, տես՝ ինչ դուրս եկավ.

Դարըվեր ջուր է դնում,
Հարցրեք՝ ո՞ւր է գնում,
Քենուն մահանա արած՝
Իր յարին հյուր է գնում։

— Դու Արզումանի համար ինչի՞ էիր վիճակ գցում.— հարցրեց Հերիքնազը նախանձելով։

— Է՜հ, հենց էնպես։ Մտքումս ասացի՝ խեղճ տղա է, քույր չունի, բան չունի, մի մատանի էլ նրա համար կգցեմ․ տեսնեմ ի՛նչ է դուրս գալիս։ Էդ որ դուրս եկավ, ամենքին էլ հարցրին «Էդ ո՞ւմն