Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/286

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կծու խոսք լսել, ո՞վ է մեկ անգամ քեզ ասել «տեղդ ծուռ է, դենը նստիր», մենք ամենքս էլ քեզ սիրում ենք։ Մեզ պիտի թողնես, ընկնես սարեսար, գնաս ղարիբ ղուրբաթ տեղ, կմեռնիս, վրադ սգող չի լինիլ… 0՜, շատ դժվար է, ասելն է միայն հեշտ. մեր սարերի պես սարեր, մեր ջրերի պես ջրեր, մեր բաղերի պես բաղեր, մեր քոլերի ու հանդերի նմանը ոչ մի տեղ չես գտնիլ…

— Քրքրվե՞ս ղու, Մագթազ, հիմիկվանից լացս բերում ես։ Ախչի, մեկ թող դեռ լավանամ, հետո աստված ողորմած է, նա իր ստեղծածին չի կորցնիլ։ Ինչ որ մարդիս ճակատին գրված է, էն կլինի, հազար դու էլ ասա, ես էլ, մեր խելքն ի՞նչ է կտրում։ Հիմի ջանս սկսում է կոտրտվել երեկվա պես, ով գիտե էլի պիտի դողացնեմ…

— 0՜, դրան գող կասեն, դեռ որտե՞ղ ես. ամեն օր կեսօրից հետո պիտի բռնի։

— Հա սրան մի դեղ, մի ճար չկա՞։

— Դրա ճարն էն է, որ դողդ բռնի թե չէ՝ գնաս վրադ սառը ջուր ածես, էնքա ն պիտի ածես, որ ջանգ սկսի զնգր զնգր դողալ։

— Ասում են՝ վախն էլ կպրծացնի, դու մեկ օր ինձ վախացրու, թաքուն սառը ջուր ածա վրաս, որ ես վեր թռչեմ…

— Էդ չէ ասում են Նունիա մի տերտեր կա, նա աղոթում է թե չէ՝ իսկույն կտրվում է դողը։

— Դե էդ տերտերին որտե՞ղ գտնենք հիմի։ Արի մի ջրաման վերցնենք, գնանք ձորի աղբյուրը, էնտեղ դու ինձ վրա ջուր ածա ինչքան որ գիտես։ Շուտ արա գնանք, քանի որ Մարիամը չի եկել, նա որ գա, էլ չի թողնիլ. միշտ ասում է՝ տաք պահիր քեզ, կմրսես։ Էդոր է ասում, էն օրը որ էն թաց տեղը քնած չլինեի, էս օրը չէի ընկնիլ։ Արի գնանք, հիմի ինչ կլինի կլինի, կամ դես կկտրի, կամ դեն, ես մեռնելուց չեմ վախում, երանի շուտով մեռնեմ, էս աշխարհքիցս պրծնեմ, ի՞նչ աշխարհք է, որ սրան թամահ ենք անում, ապրում. գնանք, գնանք։

Ե

Վարդավառից հետո սարեցիք լեոների գագաթներից վայր եկան և իրանց դագեքը սարքեցին մի անտառոտ հովտի մեջ։ Մինչև այս ուրդը փոխվելը շատերը դեռևս արանումն էին, բայց հիմա որ հունձն ավարտել, խուրձը կրել էին կալերի մոտ ղիգել, ամենքն էլ եկել էին սար, որ մի քանի շաբաթ սառը ջրերի վրա, լեռնային զովաշունչ օդի մեջ հովանան: