Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:

Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվան բույնն էր հիշում։

1886


1887

Արի՛ դու, արի՛,
Քո գալըդ բարի՛,
Սիրուն նոր տարի,
Նոր օրեր բեր մեզ։
    Ձյուն տուր սարերին,
    Անձրև՝ արտերին,
    Կարկուտը՝ չարին,
    Զով արևը՝ մեզ։
Անթուփ ծաղիկից,
Աններկ կարմրուկից,
Բարի ցավերից
Ազատ պահիր մեզ։
    Մայրական գթով,
    Գրկաբաց ձեռքով,
    Ուրախ ժպիտով
    Առ քո գիրկը մեզ։
Տարին բոլորեց,
Երեսը շրջեց,
Նոր դիմակ դրավ,
Նոր դեմք ցույց տըվավ։
    Մարդիկ խնդացին,