Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/290

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քիչ լեզուդ բերանումդ պահեիր, չէր լինի՞լ: Շամիրը որ կա՝ բըռի արջ է. հիմա պիտի գնա կնկանը ոտի տակը գցի, տրորի, ես գիտեմ նրա խային խասյաթը։


Այս խոսողը Խաչատուրն էր, Արզումանի երբեմնի սրտակից բարեկամը։ Հիմա էլ Արզումանի հետ միայն սա ուներ հարաբերություն, բայց ոչ ոք չգիտեր։


- Ես Մարիամի մասին բան չեմ մտածել և վատ բան էլ չասեցի,— պատասխանեց Մինասը։— Շատ կարելի է, որ Մարիամին Արզումանի մերը լինի ուղարկած, ինքը չի կարում տեղիցը ժաժ գալ:


- Դե էդպես էլ պիտի ասեիր, բայց դու էնպես ասեցիր, որ նա ուրիշ բան հասկացավ։


- Նա որ շիտակ բանը ծուռ հասկանա, ես ի՞նչ մեղավոր եմ։ Էդ քյոփագ շունը որ չշիներ, ես էն էլ չէի ասիլ:


Այս միջոցին Սարգիս քյոխվան եկավ, և նստածները տեղերիցը վեր կացան։


- Բարի հաջողում, տղերք, աստված զվաթ տա,— ասաց քյոխվան և նստեց մի գերանի վրա։

ՄԻՋԱՆԿՅԱԼ ՊԱՏՄՈԻԹՅՈւՆ

(Ով չուզենա, կարոզ է չկարդալ)


Սարգիս քյոխվան մոտ վաթսուն տարեկան մարդ էր։ նրա դեմքի գծագրությունը և հայացքը ցույց էին տալիս, որ բավական չար ու բարի տեսած մարդ էր։ Ոչ ոք գեղի հավատարմությունն այնպես գրաված չէր, որքան սա։ Գյուղացոց շահերը պաշտպանելու համար ամենայն ինչ զոհ բերելու պատրաստ էր։


Գյուղ ասածդ (եթե ոչ հիմա, գոնե շատ առաջ մի ջոկ աշխարհ, կղզիացած երկիր է, և ունի իր կախումն ու անկախությունը, իր մատնիչն ու պաշտպանը, իր Վասակն ու Վարդանը։ Գյուղացիք որտեղ որ բնակվում են, ինչքան տեղ որ բռնում են, ասում են՝ էս տեղերը մերն է։ Այստեղից հառաջ է գաջիս սեփականության