Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ասում է՝ «իմ բաղի կշտին են, իմն են»։ Ասում եմ «էդ ի՞նչ խոսք է, հենց ինչ որ իր բաղի կշաին ըլի, իրանը կբլի՞։ Իր տեղը լափարած է, չափարից դուրս նա ոչինչ չունի»։ Նա թե՝ «ես էլ հենց էդ եմ ասում։ Արի գնանք, թող ով ղոչաղ աղա է, գա մեր առաջը կտրի»։

Մեկ-մեկ էրկեն կակալթափի առանք, գնացինք։ Հենց նոր էինք ծառը բարձրացել, մեկ-մեկ ճյուղ դեռ չէինք թափ տվել, մեկ էլ տեսանք հրես օխտն-ութ հոգի ծառի տակը կտրեցին։ Սուլխանո բճերն կին։ «Չամոդիթ, թքվենի ռջուլի» (վայր իջեք, ձեր հավատը․..) որ չասացին, մեր Վոլկասի աչքերն արնով լցվեց։ «Կացեք, ասաց, ես ռջուլի նշանց կտամ»։ Վեր եկավ երկեն ձողին ձեռին, ղրաղ կանգնեց ու մեկ թե երկու սրանց, էլ իսկի չթողեց, որ մոտենան, մինչև ես էլ վրա հասա ու էս փորերնին ուռած բաղվանչիներին կալմեջ արինք, մինչև փախան, գլխները պրծացրին։ Ասացինք էս է, պրծանք, բայց մեկ էլ տեսանք, հրես ինքը Սուլխանովն է գալիս, մի քսան մարդ էլ հետը։ Ասացի՝ «Վուկաս, սրանց հետ կռվիլ չի, կամ փախչենք, գլխներս ազատենք, կամ թե չէ ասենք՝ աղա, էս ծառերը քոնը չի, դու ինչո՞ւ համար ես արգելում»։ Եկավ թե չէ՝ փափախնիս վեր կալանք, առաջին կանգնեցինք, որ տեսնենք ի՞նչ է ասում, պատասխանը տանք։ Բայց անիրավն էկավ թե չէ՝ «շահ կա քիթ (կապոտեցեք), ասաց, մագիթի ռջուլի» (դրանց հավատը)։ Մեր հավատին դիպան թե չէ, Վակասի փափախը ձեոքիցը վեր ընկավ։ Կատաղած ասլանի նման ընկավ Սոլլխանովի վրա ու տեգն ու տեղը վեր կոխեց, սրտին չոքեց։ Բճերն իսկույն վրա թափվեցին, ես էլ ուզեցի օգնել, բայց ղուխիս էնպես խփեցին, որ շշմած վեր ընկա։ Աչքս մեկ էլ էնտեղ բաց արի, որ տեսա երկուսիս էլ կապոտել են։

— Էլ ինչ գլխներդ ցավացնեմ, մեզ տարան քաղաք, գցեցին Մետեխի բերդը, դուգսաղի շորեր հագցրին, ամեն օր ջուր էին կրել տալիս, ճամփեքը սրբել տալիս, սև հաց էին ուտացնում… Էսպես պահեցին մինչև վեց ամիս, վեց ամսից հետո դուրս բերին, տարան մի դիվանխանա։ Էդ դիվանխանի գլխավորը ինքը Սուխանովն էր։ Նա ինքը վեր գցել տվավ մեզ, ռոզգի խփել տվավ, քամակներիս կաշին մաշկել տվավ, հետո բաց թողեց. «Դե հիմի գնացեք, ասաց, խելոք կացեք, իմացեք ում հետ գործ ունիք»։ Մեր շորերը մեղ տվին, հագանք, եկանք մեր աները, երեք ամիս տեղումը պառկեցինք Գեզըցիք քանի անգամ եկել արզա էին տվել մեզ