Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԲԱԺԱՆՈԻԹՑՈԻՆ

1


— Համբո՜, լսե՞լ ես. մեր տղեքը բաժանվում են,— ասում է ծառաներից մեկը մյուսին, սրահը ցախավլով ավլելիս, և միևնույն ժամանակ ավելի կոթը դիմհար է տալիս ծնոտի տակ։ Իսկ մյուս ծառան, որ թիով էր քերում, թիակի կոթի վրա է կռթնում և զարմացած ասում է.


— Բաժանվում ե՜ն... ասում ես՝ բաժանվում ե՜ն... հետո՞։


— Էլ ի՞նչ հետո, բաժանվում են էլի՜։


— Բաժանվում ե՜ն... հը՜մ...


— Դու ո՞ւմ մոտ կմնաս, որ բաժանվին, Համբո՜։


— Ե-ե՞ս, Արթին։


— Հա՜, դո՜ւ, Համբո՜։


— Ես ո՞ւմ մոտ կմնամ, ասում ե՞ս։


— Հա՜, դու ո՞րի մոտ կմնաս, էլ քա՞նի հարցնես, խուլ խոմ չե՞ս...


— Ախր մի կա՜ց միտք անեմ է՜, օ՜րհնած, ի՞նչ ես շտապում։ Որի մոտ կմնա՜մ... դու ի՞նչ կասես, ո՞րի մոտ մնամ, որ լավ լինի։ Բայց սպասի՜ր, դու ինքդ ո՞րի մոտ կմնաս։


— Ե-ե՞ս...


— Հրամել ես, դու ինքդ։


— Առաջ դո՜ւ ասա, ես եմ հարցրել առաջ։


— Չէ, դո՜ւ ասա։