Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/309

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և՛ վաճառական, և՛ ուսում առած կրթված էին, և՛ անուս գռեհիկ։ Այսպիսի մի գյուղաքաղաք է Թիֆլիսից մոտիկ Շուլավերը, ուր կա գավառապետ և հաշտարար դատավոր, հեռագրատուն և փոստատուն, ուր ինչպես հոյակապ տներն ու նահապետական խրճիթներն են միախառնված, այնպես էլ մոթալ փափախն ու մոդնի շլապեքը, և այս՝ միևնույն տան մեջ։ Այո, միևնույն տան մեջ դուք կտեսնեք աղա Մամադ խանի, Վարանցովի և իշխան Դոնդուկովի ժամանակի տարազով հագուստներ։ Ես օրինակ բերի Շուլավերը, բայց մեր վիպադրաման կատարվում է Քաջենք ավանում։

Բաժանվողները չորս եղբայր էին։ Նրանք ֆիզիկական զարգացումով, դեմքով և հասակով իրար նման էին. քիչ թե շատ նման էին և բնավորությամբ. առհասարակ նման էին այն բաներով, որոնք ժառանգաբար ծնողներից որդուն են անցնում, թեև մեկի մեջ նվազ և մյուսի մեջ ավելի, մեկի մեջ՝ կրթության ազդեցությամբ՝ փոփոխված, մյուսի մեջ՝ անկրթության շնորհիվի պարզ ու անարատ մնացած։ Բայց նման չէին մտավոր զարգացմամբ։ Ամենքից փոքրը՝ Տիգրանը, սանձարձակ արմատական էր. նրանից մեծը՝ Արշակը, ավելի փորձառու էր և ճանաչում էր իր չափը, սրանից մեծը՝ Սմբատը, ամենից զարգացածն էր և իր հեղինակությամբ ազդեցություն ուներ առաջին երկուսի վրա, սրանից և ամենից էլ մեծը՝ Ավագը, հին գաղափարի մարդ էր։

Ավագն ու Սմբատը արդեն տարիքով մարդիկ էին, մեկը հիսունհինգ և մյուսը հիսուն տարեկան։ Դեռ մյուս երկուսը չեղած, սրանք մեծացել էին միասին, բայց այնպես, ինչպես Հակոբն ու Եսավը. մեկին հայրն է եղել սիրում և մյուսին՝ մայրը, մոր սիրածը հառաջ է գնացել, հոր սիրածը ետ մնացել, և այս պատճառով ինչքան Սմբատը սիրում էր Ավագին, Ավագը երբեք սիրո նշան չէր ցույց տալիս։ Նա մանկության նախանձը շարունակում էր և հասակն առած ժամանակ։ Եղբոր հառաջադիմությունը նրան չէր ուրախացնում, այլ տխրեցնում էր, մանավանդ որ վերջի ի վերջո հայրն էլ Սմբատին էր սիրել և օրհնությունը նրան էր տվել։ Եթե ավելացնենք սրա վրա, որ գրբացն էլ ասել էր Ավագին, թե քո եղբորից քեղ օգուտ չկա, բացի վնասից, կարող ենք արդեն երևակայել, թե այս բոլորը նախապաշարված մարդու վրա ինչ ազդեցություն կանե։

Ավագը պարապմունքով երկրագործ էր, իսկ գութանի մաճը չէր բաց թողնում և միշտ ասում էր՝ ես որ չլինիմ, դուք բոլորդ