Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/311

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյուն էր անում՝ ջուր կրում, խմոր հունցում, հաց թխում, լվացք անում, կերակուր եփում, աղամարդկանց օգնում կալ ու կուտի ժամանակ, կով կթում, խնոցի հարում, հավ պահում, միով բանիվ ամեն բան, ինչ որ մեր ժրագլուխ տատերն արել են իրանց ջահրայից սկսած և գոզպայով վերջացրած. իսկ մյուսը նրան ձախ ձեռքով էր օգնում, երրորդը ձախն էլ չէր բանի մոտեցնում, այլ միայն իր երեխանցն էր զուգում, զարգարում, չորրորդը կար ու ձև էր անում ամենի համար, ամենի սիրտը շահում, որ իր վրա չխոսեն, բայց ընդհանուր առմամբ ամենքն էլ ծույլ էին, ամենքն էլ սիրապակաս, չկար գործի արդար բաժանմունք, չկար ներքին կարգ ու կանոն, ավլոզ, սրբող, մաքրող, տուն ու տեղը կարգի բերող։ Այս միևնույն խայտաբղետությունը երևում էր և երեխանց մեջ՝ թե՛ հագուստի կողմից և թե՛ կրթության։


Այսպես չէր այս տունը, քանի որ կենդանի էր տան տիրուհին՝ լուսահոգի Եղիսաբեթ խանումը, հենց որ նա մեռավ, նրանից հետո տանտերն էլ ծերունի Օհանես աղան, երկար չապրեց։ Բայց սա աչքովր տեսավ իր տան անկարգությունը և վշտացած սրտով մտավ գերեզման։


3


Երբ որ բոլոր գյուղաքաղաքացիք իմացան Օհանես աղոնց տան խառնակությունը, այնուհետև ամենքն էլ կռվող եղբայրներին հանդիպելիս՝ ցույց էին տալիս իրանց ցավակցությունը. և ում հետ որ խոսում էին, նրան էին արդարացնում, իսկ բոլոր մյուսներին՝ դատապարտում։


— Տան մեծը դու ես, աշխատավորը դու ես, մյուս եղբայրներիդ էլ դու ես մեծացրել,— ասում էր Մարպողոսը Ավագին հանդիպելիս,— դու որ ուզենաս, նրանց ոչ մեկին բաժին չես տալ։


Մարպողոսը գյուղաքաղաքում առաջին մարդն էր, առանց նրան ոչինչ չէր լինում, ինչ որ լինում էր։ Ամենքն էլ ատում էին նրան և միևնույն ժամանակ առանց նրան ոչինչ չէին անում։ Նա այն կարճահասակ մարդկանցից էր, որոնց համար ասում են «հասակի կեսը գետնի տակն է», որով ուզում են նրա խելքի խորությունը և խորամանկության բարձրությունը ցույց տալ։ Նա մոտ վաթ–