Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/318

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Է վարվի և չափահաս աղայի վերաբերությամբ։ Չափահաս տղան պետք է հորից բաժանվի և ջոկ ընտանիք կազմն։ Եվ այս ընդդեմ չի լինիլ ամենևին ս. Գրքին, ուր պարզ ասված է. «Թողցե այր զհայր յուր և զմայր յուր և երթիցե զհետ կնոջ յուրո»...


— Սպասիր, Սմբատ,— խոսքը կտրեց Մարպողոսը,— հիմա էլ ես պիտի ասեմ քեզ, որ ս. Գրքի խոսքն այդ չի նշանակում, ինչպես դու ես հասկանում։ Հո ասածդ ընդդեմ է նույնիսկ աստվածային այն պատգամին, որ ասում է՝ «Պատվիր քո հորն ու մորը»։


— Շատ հեռու գնացիք։ Ես ս. Գիրքը շատ ուղիղ եմ հասկանում, և կարոտ չեմ համարում սքոլաստիկական մեկնության։ Անբարոյական մարդը իր հորն ու մորը կանպատվի անբաժան ժամանակն էլ, և ընդհակառակը՝ բարոյական մարդը մեծ պատվով կմեծարե նրանց և բաժանված ժամանակը։ Ասացեք խնդրեմ՝ ո՞րն եք լավ համարում դուք. երբ և՛ հայրն է ազատ ու անկախ և՛ որդի՞ն, թե՛ կամ որդին է հոր հպատակը և՛ կամ հայրը որդու։ Հանի՞ օրինակ կուզես, որ այս րոպեիս ցույց տամ քեզ, օրինակ, որ որդին խլած լինի ծերունի հորից ամենայն իրավունք, ղրկած չինի նրան ժամոց տալուց, աղքատի ողորմելուց. ծերունին ամաչում է ձեռը դատարկ ժամ գնալ, վախում է մի աղքատի կանչել և հաց տալ։ Որդին վայելում է հոր թողած մուլքերը, կարողությունը և նրան ծերության ժամանակ պահում է հետին թշվառության մեջ, ցնցոտիների և կեղտի մեջ։ Ահա քեզ անբաժան որդի։ Այսպես են վարվում և մայրերի վերաբերությամբ։ Ուրեմն, հայրը հեռացնելով՝ նրան հնար է տալիս վաղօրոք իր գլխի հոգսը քաշելու համար իր ապրուստն ապահովելու, միևնույն ժամանակ ինքն էլ է անկախություն ձեռք բերում, ինքն էլ է լինում իր ունեցածի տերը և մինչև իր մահը ուրիշի ձեռքի չի մտիկ տալիս։


— Սպասիր, եղբայր, ես էլ ունիմ բան ասելու,— ասաց Տիգրանը։— Մարպողոս բիձան, ինչպես և դրա գաղափարի բոլոր մարդիկը առարկաները գլխիվայր են տեսնում, գլխիվայր էլ դատողություն են տալիս նրանց մասին։ Դրանց ուղեղն ընդունակ չէ առարկաների տպավորությունը հակաշրջելու, ըստ որում, ինչպես ասում էր իմ ֆիզիկայի վարժապետը, իրավ որ առարկաները թարս են տպավորվում մեր թե՛ աչքի և թե՛ ուղեղի վրա, և շատ քչերին է տված վերացական առարկաները հակաշրջելու և ուղիղ ըմբռնելու ընդունակությունը։


— Լավ, ի՞նչ ես ուզում ասել, դու ասելիքդ ասա. ի՞նչ քո խել–