Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/319

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քի բանն է ֆիզիկան,— ասաց Արշակը, որ միշտ դեպք էր փնտրում ծաղրելու իր փոքր եղբորը։


— Այն եմ ուզում ասել,— շարունակեց Տիգրանը,— որ Մարպողոս բիձան Նոյի ժամանակներիցն է խոսում, բայց ինչպես երեվում է, այնքան էլ հմուտ չէ պատմության։ Մեր պատմության ուսուցիչն ասում էր, որ մեր աշխարհը լցված էր բաժանությամբ։ Օրինակ, Հայկը Սաղմոսին թողնում է Ասորեստանի սահմանում, Արմենակին ուղարկում է Վրաստանի սահմանը, նրանք էլ իրանց որդոցն են ուղարկում այս ու այն կողմ, ինչպես Սիսակին՝ Սյունիք և Աղվանք, Շարային՝ Շիրակ և մյուսներին էլ այսպես։ Այսպես էին և Արշակունիք, մեկին իրանց մոտ էին պահում, մյուսներին դես ու դեն ցրվում։


— Լավ, լավ,— ասաց Արշակը,— մենք չենք կարող առասպելական դարերում եղածը մեզ օրինակ առնել։ Դաժանությունը գուցե և մի չարիք է, բայց այդ չարիքն այժմ անհրաժեշտ է։ Հին ժամանակ եթե բաժանվել են, գուցե ուրիշ պատճառ են ունեցել, բայց տնտեսական տեսակետից նրանք հնար ունեին և չբաժանվելու, մինչդեռ այդ հնարը մենք այսօր չունինք։ Հնար չունինք, որովհետև հող չունինք։ Այսօր ահա մենք չորս եղբայր ենք և պետք է բավականանանք այնքանով, որքան մեր հայրը մենակ է ունեցել, իսկ նա էլ իր հոր ունեցածի երրորդ մասն է ունեցել, ինչպես մեր որդիքը պետք է մեր ամեն մեկիս ունեցածի չորրորդ մասն ունենան։ Այնպես որ, եթե պապն ունեցել է 20 օրավար հող, թոռն ունենում է առ առավելն մի օրավար, բայց մեծ մասամբ այդ էլ չի ունենում։ Ի՞նչ անի հիմա խեղճ թոռը։ Նա ճարահատյալ կերթա կամ մշակության կամ արվեստի, մյուս եղբայրներն էլ մի ուրիշ բանի։ Այս է պատճառը, որ մեզանում հետզհետե շատանում է գյուղական «եկվորների» թիվը և մյուս կողմից՝ պանդխտությունը և պարապմունքի զանազանությունը։ Քանի որ երկու եղբայր միևնույն գործովը չեն պարապած, ի՞նչ միտք ունի նրանց միասին ապրել։ Քանի որ մեր կյանքի հանգամանքները եկել հասել են այս կետին, մեր ընտանեկան կյանքն էլ պետք է հարմարեցնենք այդ հանգամանքին։ Սրա համար ես մի լավ օրինակ գիտեմ: Մեր քթի տակ եղած գերմանացիները գաղթականներ են։ Ինչ ասել կուզի, որ հողի պակասությունն է ստիպել դրանց գաղթելու, ուրեմն և դրանք մեզանից լավ գիտեն հողի արժեքը. և տեսեք ինչ են անում։ Դրանց մեջ հորական բաժին հողը ժառանգաբար անցնում է անդրանիկ