Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/328

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հավանությունից խրախուսված և ոգևորված,- մենք կարդում էինք Ազգասեր, Բանասեր, Եղբայրասեր, Հորդորակ մանկանց, Որոգայթ Փառաց, Հրավիրակներ Արարատյան և Ավետյաց երկրի, Նահապետի և Կոմիտասի երկերը և սրանց նման բաներ: Ինչ ասեք կուզի, որ դրանց ոգովն էլ զարգանում էինք։ Բայց մեկ էլ հանկարծ գոռացին, թե այդ չէ՛ ինքնաճանաչության ուղիղ ճանապարհը և ընկան մի այլ բոլորովին դարիվայր տանող ճանապարհ և սկսեցին գլխապատառ գլորվել դեպի ցած և ցած։ Խոստովանում եմ, որ աոաջին ճանապարհը շատ էր դարիվեր և դարիդուրս, բայց երկրորդն էլ շատ է գլխիվայր։ Կրթության ճանապարհն իր ուղիղ շավիղն ունի, որով կարելի Է գնալ անսայթաք, առանց վերուվայր թռչկոտելու։


— Նկատողությունդ շատ ուղիղ է, Սմբա՛տ, բայց մի բան չպետք է մոռանալ երբեք։ Ինքդ ասացիր, որ ինչպես ֆիզիկական աշխարհի երևույթների մեջ պատճառ և հետևանք կապակից են միմյանց, նույն օրենքը կա և ոգեկան աշխարհում։ Շոգեշարռը գտնելուց առաջ մարդիկ օգուտ էին քաղում քամու ուժից, բայց միշտ սպասելով, թե ե՛րբ կփչի քամին և դեպի ո՛ր կողմ։ Բարոյական կյանքի նավի համար շոգեշարժ չի գտնված. նա դեռևս այս ու այն կողմից փչած հողմերի ձեռքին մի խաղալիք է։ Ինչպես որ կան մարմնական համաճարակ ցավեր, նույնպես կան և ոգեկան ցավեր, որոնք քամու պես տարածվում են ժողովրդի մեջ ո՛վ գիտե՝ որտեղից և ինչպես, և այս բանը կրկնվում է պարբերաբար։


— Այդ ես լավ չեմ հասկանում, Արմենակ. դու ինձ բոլորովին նոր բան ես ասում։ Ինչպե՞ս թե համաճարակ ոգեկան ցավեր...


— Այդ այն ցավերն են, որոնց ազդեցության տակ, զանազան հեղաշրջումներ են լինում կյանքի մեջ։ Ի՞նչ է նշանակում, օրինակ, բարկանալ, բորբոքվել, մոլորվել, անտարբեր գտնվել, ոգևորվել, սիրահարվել, ատելություն զգալ, շահասեր դառնալ, անձնվիրություն ստանալ և այլն։ Եվ այս ամենը միևնույն անհատի մեջ պատահո՞ւմ է թե ոչ։ Ինչ հեղաշրջում որ լինում է մի անհատի ոգեկան աշխարհում, նույնը պատահում է և մի հասարակության, մի ազգի և մինչև անգամ ընդհանուր մարդկության մեջ։ Տեսնում են հանկարծ հասարակական կյանքն ընդարմանում է և ոչինչ կյանքի նշան չի ցույց տալիս, մեկ էլ հանկարծ կենդանության է ստանում գարունքահան եղած անասունի պես։ Հանկարծ վարակվում են այս և այն մոլությունովը և մեկ էլ սթափվում և զգում իրանց հանցանքը։ Նոյի ժամանակ մարդիկ այնքան անբարոյականանում են,