Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Օր ու գիշեր անհանգիստ
Խաղում էի անդադար,
Աշխարհային հոգ ու վիշտ
Անհայտ էին ինձ համար։
Իմ ընկերն էր ամեն ինչ—
Թե՛ շնչավոր, թե՛ անշունչ,
Չըկար համր և ոչինչ—
Չըկար մի բան անմըռունչ։
Աղբյուրն ինձ հետ խոսելիս՝
Լսում էին քարերը,
Անտառն իր մոտ կանչելիս՝
Թնդում էին ձորերը։
Բարի էին ամենքը,
Չըկար մի հետք չարության,
Նույնիսկ օձն ու կարիճը
Տիպար էին բարության:
Քանի անգամ բռնել եմ
Օձի պոչից ու գլխից
Եվ գազանը — ապշել եմ—
Հեռացել է ինձանից.
Ինչ էր երկյուղ կամ ամոթ
Չըգիտեի բնավին,
Ամենքն էին ինձ ծանոթ,
Ես բարեկամ ամենին։
Իմ առաջին ծանոթը
Մեր կեղծավոր փիսոն էր,
Շատ անգամ անամոթը
Ձեռիս հացը կը խլեր։
Նրա նման չէր Զանգին՝
Մեր իմաստուն մեծ շունը.
Նա իմ դայակն էր անգին,
Չեմ մոռանում անունը։
Ինչպես արթուն պահապան՝
Գիտեր վըրաս միշտ հսկել.
Երբ մոտըս էր այդ հսկան,
Էլ ո՞վ կարար ինձ դիպչել։
Բայց և օտար շները