Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/330

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

րոյակրթությանը գործ դնել: Ավելի լավ, որ ոգեկան հակումները համաճարակ են և վարակիչ։

— Բանն էլ գործադրությունն է հենց, որ շատ դժվար է. Ենթադրենք, թե դու մի վիպասան ես, ի՞նչ ուղղությամբ կգրես, որ ընթերցողներդ բարոյակրթվին։

— Դժվար հարց ես առաջարկում, Ես վիպասան չեմ և չգիտեմ մինչև անգամ, թե ինչպես են թխվում մեզանում վեպերը։

— Իսկ ես դիտեմ, ալդ ցավիցը մի քիչ իմ մեջ կա։ Վիպասան է եղել գրողը, թե հրապարակախոս կամ բանաստեղծ, ամենքն էլ միևնույն ընդհանուր տրամադրության տակ են գտնվում։ Ընդհանուր տրամադրությունը մի զորեղ հոսանք է, մի քամի, որ ով գիտե՝ որտեղից է փչել, ահա այդ հոսանքովն են վազում ամենքն էլ, և վազողներից ով որ ամենի առջևն է, նա ասվում է հառաջադեմ, ով որ հետենը՝ հետադեմ, ով որ չի մասնակցում ընդհանուր արշավանքին, ասվում է հետամնաց։ Բայց այդ քամին հանկարծ կփչի հակառակ կողմից, և այն ժամանակ վազողների դերերը կփոխվին, ինչ որ առաջ հետադիմություն էր, այն կլինի հառաջադիմություն։ Ուրեմն կուզես գրող եղիր, կուզես վարժապետ, ընդհանուր տրամադրության դեմ ոչինչ չես կարող անել, կարող ես միայն սպասել, որ քամին դեպի քո ուզած կողմը փչե։

— Հիմա ինչպե՞ս ես նկատում, քամին մեր ուզա՞ծ կողմն է փչում, թե՞ հակառակ։

— Ես հիմա նկատում եմ, որ մեր գրականության մեջ տիրապետող բացասական ուղղությունը ջուխտ ոտքով ճահճի մեջ է ընկել։ Թերթում ես այս, թերթում ես այն և կարծում ես, թե մի մեծ հիվանդանոցի մեջ ես պատում, սենյակից սենյակ ես մտնում և նորանոր ցավագարների հանդիպում։

— Ո՜հ, հազիվ հասար իմ ուզած կետին։ Ուրե՛մն դու ինքդ էլ ես նկատում, որ բացասական ուղղությունը հասցնում է եսականության, որ իրանից դուրս ոչ մի արժանավորություն չի ճանաչւմ։

— Այո՛, և այդ ուղղությունը շուտով կփոխվի անաչառ քննադատության, լավին լավ ասելով, վատին վատ։ Եվ ինչպես որ հիմա ամեն լավի համար աչք խփած շինծու և հրեշացրած վատություններ են դուրս բերում, կսկսեն լավերը նկատել ու նրանց դուրս բերել իբրև օրինակելի անձնավորություններ։

— Եվ որ իմ ուզածը կլինի։ Չէ՞ որ ես ուզում եմ, որ ինքնա–