Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/335

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չինին, քանի որ ամենայն ինչ ծուռ է: Չէ՞ որ անկարգության և անճոռնիության մեջ էչ կա ներդաշնակություն: Ուստի միայն ջլինքը չէ ծուռ, այլ ամեն տեղը։


«Մեր պատմական անկարգության մասին Վաղարշակի նամակն է ապացույց բերում Արմենակը։ Մոռացա նրան ասել. թե Ն. Կայսրն էլ որ եկավ, մեր մայր աթոռումն անգամ ոչինչ կարգ ու կանոն չգտավ։ Մեր սահմանադրական վանքը ոչինչ սահմանադրության չուներ, այլ ամեն ինչ ավանդությունների և ագաթների վրա էր հիմնում։


«Ո՞վ կարող է ասել, թե ինչպիսի՞ ագաթներ ունինք, և ո՛ր ագաթը ինչ ծագումից է։ Ամեն գյուղ, ամեն քաղաք իր համար մի ջոկ ադաթ ունի,– որը թաթարի է, որը թուրքի, որը պարսկի է, որը արաբի, որը հույնի է և որը հռոմայեցու, իսկ բուն հայկականը— աստված տա։


«Ինչո՞ւ բաժանության համար մի անխախտելի կարգ չկա սահմանած, որ այլևս ասել-խոսիլ չլինի, այլ ամեն մարդ իր բաժինն ստանա և մի կողմ քաշվի...»։


Չնայած, որ անկարգությունն այնքան գրավել էր Սմբատին, որ նրա մեջ գտնվում էր և ներդաշնակություն, որ ոչ ոք նշմարած չէր, բայց հենց որ հասնում էր բաժանության, այստեղ անկարգության առաջնությունը մոռանում էր և ամեն չարիք, նույնիսկ անկարգությունը անբաժանության և անարդար բաժանության արդյունք համարում։ Սմբատի համար կարգ թե անկարգություն, բոլորն էլ գալիս էին բաժանության վրա կռթնում, համարելով նրան մի այնպիսի ամուր հենարան, որի վրա պիտի հաստատվեին ամենայն տեսակ կարգ ու կանոն։


«Ամբոոջի մեջ ներդաշնակություն կլինի,– մտածում էր Սմբատը, եթե մասերի մեջ արդար բաժանություն լինի»։ Ամբողջի մեջ միություն կլինի, եթե մասերի մեջ արդար բաժանությունը լինի։ Ամբողջն առողջ կլինի, եթե մասերի մեջ արդար բաժանություն լինի։ Ամբողջի մեջ կտիրե ամենախիստ կարգ ու կանոն, եթե մասերի մեջ արդար բաժանություն լինի։ Այս մի երկրաչափական բանաձև է, և ամենայն ամբողջության կվերաբերի, իբրև տիեզերական մի օրենք։


Մարդու հոգու և մարմնի կանոնավոր զարգացման կարևորությունը ամեն բանից գերադասում էր Սմբատը և ամենից կարևոր