Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/338

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մնացել, և գոմեշները դուրս կքաշեն միայն այն ժամանակ, երթ մի քանի զորեղ հարվածներ կտաս նրանց: Հիմա ինչպե՞ս կհրամայես, գոմեշներին ծեծենք, որ սաչլը դարս քաշե՞ն, թե՞ չծեծենք և սայլը թողնենք ցեխումը։


– Իհարկե, եթե չծեծելը հիվանդության է, առողջանալու համար պետք է ծեծել... բայց գոմեշներին ծեծողը իր կնկան էլ է ծեծում, վա՜յ թե դու այդ էլ սովորես և առողջանալու դեղ համարես, հետո ես ի՞նչ անեմ...


— Եթե դու էլ մեր տան կառավարության սայլը ցեխումը կթողես, այն ժամանակ հարկ կլինի քեզ էլ ծեծել, որ առողջանաս, — ասաց Սմբատը ծիծաղելով և համբուրելով կնոջը...


— Լսի՛ր, Սմբա՛տ,— շարունակեց Ոսկեհատը,— դու հանկարծ ես ուզում փոխվել, բայց ամեն մարդ կարող չէ հանկարծ փոխվել։ Գոնե ես ինձանից այնքան հույս չունիմ, բայց երբ քեզ կտեսնեմ արորի մաճը բռնած հերկ անելիս, այն ժամանակ ես էլ խոհանոցի շերեփը կառնեմ ձեռքս և քեզ համար խաշիլ կեփեմ. երբ որ քեզ կտեսնեմ բահով փորելիս, ես էլ կովը կկթեմ և քեզ համար կաթնով ճաշ կեփեմ. երբ դու հունձ կանես, կալ կկալսես, կքամես, ես էլ ցորենը կխախալեմ, ազուն կանեմ։ Դու կտանես ջաղաց, կաղաս, կբերես, ես էլ խմոր կանեմ, քեզ համար գաթա կթխեմ։


— Հոգի՛ս, դու ինձ սիրտ տուր, ասաուծով ես կանեմ, ինչ որ ասում եմ, դու իզուր ես կասկածում։


— Հավատացիր, Սմբա՛տ, երբ որ մենք մեզ ու մեզ կլինենք ազատ և անկախ, տան բոլոր անելիքը ես ինքս կանեմ. իհարկե մի մշակ կին կունենանք միշտ, դու ինքդ էլ հո՛ առանց ծառայի չես լինիր: Ես էլ եմ նկատում, որ ֆիզիկական աշխատանքից փախչողը չարաչար վնասվում է, լինի նա տղամարդ, թե կինարմատ։ Չկարդալով ու չգրելով՝ մարդուս միտքը չի բթանալ, որովհետև միշտ խոսում, դատում և մտածում է. գուցե տեղեկությունների պաշարը միայն քիչ լինի, բայց աշխատելուց փախչելով, թուլանում է նրա ամբողջ կազմվածքը։


— Անշուշտ։ Մի՛ մոռանալ, որ ինչպես թոքերը, նույնպես և ուղեղը ամբողջ կազմվածքի մասերն են։ Ֆիզիկական աշխատանքից զուրկ մարդու ուղեղն ի՞նչ ուժ կտրող է ունենալ: Եվ միթե միայն ուղեղն ու թոքերն են գլխավորը։ Մենք դեռ լավ չդիտենք մարդուս կազմվածքի շենքը, նրա մասերի կապակցությանը, միմյանց վրա ունեցած ազդեցությունը, իրարից կախում ունենալը, նրա աճեո