Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/339

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյան եռանդը, չափը: Ի՞նչ արժե, երբ որ մարդուս քունն անուշ է լինում, մարսողությունը կանոնավոր, ուժը եռ է գալիս ներսը և կրակոտ ձիու նման տեղը հանդար կանգնել չի կարողանում, ուզում է վազել, խաղալ, մի ծանրություն բարձրացնել, բանն այնպես է անում, որ կարծես մի անուշ կերակուր լինի ուտելիս մեծ ախորժակով։

— Իրավ որ։ Այս քանի տարի է, ես դեռ ախորժակով հաց կերած չէի։ Անցյալ օրը այգումը լվացք էինք անում, ես բավական աշխատեցի։ Կերակուր չէինք տարել հետներս, այլ միայն ցամաք հաց։ Բայց այնպես լավ թվաց, որ համը բերանումս մնաց։ Քո նպատակն է ուրեմն ապրել այնպես, ինչպես որ պետք է ապրեր մարդ, որ չվնասվեր նրա ո՞չ հոգին, ո՞չ միտքը և ո՞չ մարմինը, որ ինձ քանի անգամ ասել ես։

— Ապրի՞ս, հոգի՞ս, հենց այդպես։ Հեռու լինել քաղաքի զեխ, անբնական և անբարոլական կյանքից, ապրիլ բնության ծոցումը պարզ և անարատ, հողի հետ գործ ունենալ, նրան համարել սննդարար մայր։ Շահաստացության տեսակետից էլ որ նայենք, մեր օգուտն այս է պահանջում։ Ունենալ սեփական տուն, սեփական այգի, սեփական հող, անտուն անտեղ չթափառել մուրացկանի պես։ Այսօր մի ծառ կտնկենք մեր ձեռքով, կխնամենք, կպահենք, մի երկու տարուց հետո նա պտուղ կտա. նոր այգի կգցենք, նորանոր պտղատու ծառեր։ Այսպիսով, թե՞ միշտ գործ կունենանք անելու, և թե՞ արդյունք կստանանք մեր գործից։

— Լավ կովեր կպահենք, ես կպատրաստեմ յուղ, պանիր…

— Ինչո՞ւ չէ. մեղու էլ կարելի է պահել։

— Աբրեշումի որդ էր.. այգ էլ ես կանեմ…

— Եվ ամեն ինչ կատարյալ ձևով։

— Գյուղացոց էլ կսովորեցննեք…

— Իհարկե։ Դեռ ուրիշ բան էլ շատ կարելի է անել։

— Ամառը սար կերթանք միշտ։ Լեռնային օդը շատ առողջարար է։

— Մանավանդ երեխանց համար: Այնտեղ ազատ կլինեն նրանք խակ-խակ մրգեղեն ուտելուց, և եթե ատեն էլ, կարող են մարսել

— Զարմանալի բան է. իրավ որ։ Սարումը մարդ քար էլ որ ուտի, կմարսի։