Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Չէին հաչում ինձ վիրա
Մեղավորն ու անմեղը
Տեսնում էին աշկարա
Ձին ինձ քացի չէր տալիս,
Թեկուզ բըռնեի ագին,
Նա, որ մեծին տեսնելիս՝
Պատրաստ ուներ աքացին՝
Այսպես եզն էլ կամ կովը,-
Որ շատ էլ չէր, հյուրընկալ,-
Երբ կանցնեի մոտովը՝
Չէր հանդգնիլ հարու տալ։
Այս երջանիկ վիճակս
Շուտով անցքավ, հեռացավ,
Վարդանման աշխարհըս
Փուշ ու տատասկ փոխվեցավ…

1889

ՄԱՆՈԻՇԱԿ

Ասա ինձ, մանուշակ,
ինչո՞ւ ես այդպես վաղ
Դուրս եկիլ մեն-մենակ,
Դեռևս չի բացվել
Ոչ մի տեղ քեզ նման
Հոտավետ մի ծաղիկ:
    — Ես չունիմ մյուսների՝
    Գեղեցիկ հասակը,
    Ոչ նրանց հագուստը
    Զարդարուն ու շքեղ
    Դուք ինձ չեք նկատիլ,
    Եթե ես երևամ,
    Նրանց հետ միատեղ