Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/340

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Առավոտ֊-առավոտ տաք-տաք թանե սպաս խփշտելը հա¬ զար չայ ու կոֆե — Հապա քարե թոնրում թխած զաթան ու նազո՜ւքը… ուտե¬ լուց չի կշտանում մարդ։ Հիշո՛ւմ ես, Սմբատ, որ մեկ օր ես ու դու յոթը հաց կերանք Կաթնաղբյուրի վրա։ — Հիշում եմ, որ այն ժամանակ այդ կյանքը քեզ դյուր չէր գալիս։ Ե՛վ վայելում էիր բնության առատաձիր շնորհքը և դժգոհ էիր միևնույն ժամանակ։ — Գիտե՞ս, Սմբատ, կանայք երբ որ մի բախտի մեջ են լինում, աղում են, որ այդ բախտավորությունը տեսնեն իրենց ծանոթները։ Մենք, քաղաքացիքս, սովորել ենք ապրել առ ի ցույց մարդկանց։ Զուգվում, զարդարվում ենք և դարս գալիս փողոց, որ ցույց տանք մեր արտաքին զարդ ու զարդարանքը։ Ամենքս էլ գիտենք այդ, բայց դարձյալ շարունակում ենք միմյանց խաբել, միմյանց շլաց¬ նել մեր ունեցածով։ Ես առաջ ասում էի՝ ի՞նչ օգուտ գյուղական երջանկությունը, քանի որ իմ ծանոթների համար այս երջանկու¬ թյուն չէ։ Բայց հիմա ես կաշխատեմ այս նախապաշարմունքից սպատվիլ և գյուղական կյանքի հետ հաշտվիլ, մանավանդ որ մեր երեխայոց առողջությունն էլ այդ է պահանջում։ — Հոգի՛ս, դու այստեղ բանտարկվածի պես չես լինի կամ մանդակի մեջ։ Քաղաքի ճանապարհը միշտ բաց է մեզ համար։ Երբ ուզենանք, էյի կերթանք տեսնելու մեր ծանոթներին և մեղ էլ նրանց ցույց տալու։ Ձմեռը կարող ենք այնտեղ ամսով էլ մնալ, կերթանք թատրոն, կլուբ, զանազան պարահանդեսներ, եթե կլի– նին։ քո բարեկամներդ կպատմեն, թե քանի երեկույթ են ունեցել, ինչքան են տարել ու տարվել, իրանց աղջկերանց ո՛ւմ են տվել, ինչ բաժինք են տվել կամ ի՛նչ բերել, ո՛ւմ կնիկն է մարդուց փախել և ո՛ւմ մարդը կնկանից. ո՛ւմ աղջիկն ո՛ւր է կորել և որտե՛ղ ընկել, ո՛վ է կոտը ընկել և ո՛վ հարստացել, Հվ է գժվել և ո՛վ կաթվածք ստացել, ո՛վ է իր տունը կրակ տվել և հարստացել և ո՛վ է ան¬ շնորհք գտնվել միևնույնն անելիս և բռնվել։ Կամ ի՛նչն է մոդա և ի՛նչն է մոգից ընկած, ո՛վ է նոր ասպարեզ մտել և ո՛վ է դուրս մղվել նույն ասպարեզից, ովքե՛ր են դիմակները վերցրել և ովքե ր դիմակավորվել։ — Բայց ես մի բանից եմ վախենում, Սմբա՛տ։ — Ի՛նչ բանից, հոգի՛ս։ Տ40