Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՏԻԿՆԻԿԻ

(Մանական խաղ)

Հռիփսիկը նշանել էր
Իր մի աղջիկ տիկնիկին,
Պետք է շիներ պահր ու բաժինք,
Պետք է զուգեր հարսնացվին։
Օր ու գիշեր աշխատում է
Մեր Հռիփսոն անդադար,
Ինչե՜ր ասես, որ չի շինում
Կտորներից անհամար։
Տարիներով տանը պահած
Չըթի պատառ չըմնաց,
Ինչ կար մաշված կամ կիսամաշ՝
Բաժինքումը կուլ գնաց։

♦♦♦

Ահա եկան խնամիքը —
Անոն, Եղսոն ու Նուշին,
Պիտի տեսնեն նոր բաժինքը,
Որ պսակեն տիկնիկին։
Խնամիքը նստոտեցան
Տան զավթումը ծալպատակ,
Հռիփսոն նրանց թեյ է տալիս
Ինքնաեռից անհատակ։
Կոտրած շիշ է ինքնաեռը,
Բաժակները՝ խեցատներ։
Շաքարի տեղ քարի մանրունք,
Բայց խմում են մեր հյուրերը։