Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/357

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ոսկեթելից մի բաճկոնացու գործեց Անահիտի համար և Վաղինակի ձեռքով ուղարկեց նրան ընծա։ Անահիտը՝ ստանալով այդ ընծան՝ ասաց,— հիմա ոչինչ չունիմ ասելու.

Երբ կանճարանա,
Ջուլհակ կըդաոնա։

Հայտնեցեք թագավորի որդուն իմ հոժարությունը և իմ կողմից էլ իմ նոր գործած գորգը տարեք նրան ընծա։

Վաղինակը վեր առավ գորգը և ձին հեծնելով շտապեց գեպի Բարգա, որ մի րոպե առաջ ավետե Վաչագանին Անահիտի հոժարությունը։

Սկսեցին հարսանիքի պատրաստություն տեսնել և յոթն օր յոթը գիշեր հարսանիք արին։ Այդ հարսանիքը մի չտեսնված մեծ տոնակատարության պես եղավ բոլոր երկրի համար։ Գյուղացոց ուրախությանն էլ չափ չկար։ Նրանք ուրախանալու առիթներ շատ ունեին, նախ՝ որ շատ սիրում էին թագավորին և նրա որդուն. երկրորդ որ Անահիտը նրանց մեջ մեծ համբավ էր ստացել, և նրա գթության վրա մեծ հույս ունեին. երրորդ՝ որ թագավորը հարսանիքի օրը հրաման էր հանել, որ երեք տարի ժամանակով գյուղացոց բոլոր հարկերը ընծայված լինին։ Եվ դրա համար էլ գյուղացիք երկար ժամանակ երգում էին.

Անահիտի հարսանիքին ոսկի արև փայլեցավ.
Անահիտի հարսանիքին ոսկի անձրև թափվեցավ.
Մեր արտերը ոսկի դառան, մեր հողերը լցվեցան.
Մեր հարկերն անհետացան, մեր ցավերը վերացան.
Շա՜տ ապրի Ոսկեծղին՝
Մեր մայր թագուհին…


Անահիտի փառավոր հարսանիքին ներկա չէր Վաղինակը։ Մեկ օր թագավորը նրան մի հանձնարարությունով ուղարկեց Պերոժ քաղաքը, որ շատ հեռու չէր Բարգայից և այն գնալն էր, որ