Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բավականին օդ կուլ տվին,
Կում անելով թեյի տեղ,
Իրանց օրում չէին խմած
Այսպես եփած թեյ համեղ։
Պռոշները լպստելով՝
Թեյի սարքը վերցըրին,
Տեսակ-տեսակ քաղցրավենիք
Կոտրած խոնչով մոտ բերին։
Մի խնձոր էլ մաս-մաս արած,
Ինչպես հաղորդ փրկության,
Գդալիկն էլ ավլի շյուղ էր,
Նրանով կերան քաղցրացան։

♦♦♦

- Բաժինքը բե՛ր, խնամի Հուռի,
Ասաց մեկը նրանցից,
Ութ տարեկան պառավ Եղսոն,
Որ մեծն էր ամենից։
Հռիփսիկը մեջտեղ դրավ
Մի բավական մեծ բոխչա,
Առաջ հանեց ցանցով գործած
Մի մատնաչափ խալիչա։
— Շա՛տ սիրուն է,— ասաց Եղսոն,—
Դալար կենան մատները…
Իսկ Աննիկը չը հավանեց,
Թուխ են, — ասաց,– թելերը։
Բայց կողինքին հավանեցին,
Խաս կտորից էր կարած.
Բալիշները բմբլով լըցրած,
Ուլունք կոճակներ արած։
Մախմուր երեսը մութաքի,
Աբրեշումի փունջերը,