Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/370

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ասածի նման է. և գիտե՛ք արդյոք, գուցե հենք այն ջուր ավող աղջիկն է այժմ մեր թագուհին։ Վաչագանը նրան, տեսնելուց հետո՝ էլ ուրիշ աղջիկ չուզեք, վճռաբար ասաց, հուզեք՝ նա՛ է, շեք ուզիլ՝ նա է։ Թագավորը ճարահատած՝ ինձ ուղարկեց նրա հոր մոտ հարսնախոսության. բայց աղջիկը չհոժարեց, թե ես արհեստ չգիտցողին չեմ ուզիլ։ Ես այն ժամանակ մտքումս ծիծաղեցի, բայց էլի իշխանս իմացավ նրա խելացի միտքը և մի տարումը սովորեց շատ գեղեցիկ դիպակ գործել՝ բոլորովին քո՝ գործածիդ պես։ Իսկ՛ես, երբ որ ընկա այդ դժոխքի մեջ, նոր իմացա նրա խոսքի նշանակությունը։

— Բայց դու ինձ ա՛յս ասա, եղբայր Վաղինակ, պատճառն ի՛նչ է, որ մենք թագուհուն ենք տեսնում երազներումս և ոչ թե թագավորին։

— Ո՞վ գիտե, այդ բանը դու ինձանից լավ կիմանաս, ըստ որում երազի մեկնողը դու ես, և, ներիր ինձ, որ երեսիդ ասեմ, ասածիս մեջ կեղծավորություն չկա, դա իմ աչքումս մի շատ իմաստուն մարդ ես երևում, դու որ կարողացար դժոխքի արբանյակներից մարդու կերակուր ստանալ, դու էլի շատ բան կարող ես անել, և ես դեռ զարմանում եմ, որ մի հրաշքով հանկարծ չես չքացնում այս տարտարոսը և մեզ ամենիս փրկություն տալիս: Եթե աստված տա, որ մենք այս դժոխքից ազատվենք, ես հավատացած եմ, Որ թագավորն իսկույն կկանչե քեղ և իր ամենամոտիկ խորհրդակիցը կանե։

— Եվ այդ, իհարկե, քո շնորհիվ կլինի, ըստ որում թագավորին ես ծանոթ չեմ։ Բայց ով գիտե, թե ինքը թագավորն ինչ վիճակի մեջ է այժմ, գուցե նա էլ մի ուրիշ դժոխքի մեջ է ընկել և ինձ նման զարբաբ է գործում։ Բա՛ էլ որ օրվան համար է ջուլհակ գառեր:

— Քո խոսքերդ խորհրդավոր են թվում ինձ… բայց չէ՛… ինչպե՛ս կարելի է, որ իմ Վալագանին քո օրն ընկած տեսնեմ, լավ է, որ ես մեռնիմ այս րոպեիս։

— Իմ խոսքերի մեջ ոչինչ խորհրդավոր բան չկա, եղբայր Վաղինակ, ես այն եմ ասում, ինչ որ որտինս է։ Իմ կարծիքով թագավորն էլ մեզ նման մի մահկանացու մարդ է, մեզ նման ամեն փորձությունների ենթակա։ Մենք հիվանդանում ենք, նա էլ է հիվանդանում, մեզ սպանում են, գերի են տանում, նրան էլ են այդպես անում։ Նա էլ է ջուրն ընկած ժամանակ մեզ պես խեղդվում: