Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/374

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեջ կային և քրիստոնյաներ, որոնք պինդ կանգնեցին իրանց տեղերը, կասկածելով, որ այդ ծածկարանումը մի սարսափելի գաղտնիք պիտի լինի թաքնված։ Նրանք միաբերան զոչեցին.

— Բացվի՜, բացվի՜ այդ տարտարոսի դուռը։

Քրմապետը տեսավ, որ իր հրամանին ընդդիմացողներ կան, երեսը դարձրեց դեպի մեհյանը և ձեռքերը մեկնելով՝ աղաղակեց,

— Ո՜վ հզոր առավածնե՜ր, ձեր սուրբ տաճարը պղծվո՜ւմ է, օդնությո՜ւն հասցրեք…

Այս ձայիի վրա մեհյանի դուռը բացվեց և նրա միջից դուրս թափվեցին մի խումբ սպառազինված դաժանատեսլ մարդիկ։ Սրանք քուրմերն էին, որոնք վերահաս վտանգը տեսնելով՝ անձնապաշտպանության էին պատրաստվել։ Քրմապետը հրամայեց նրանց, որ դուռը պահպանեն և ոչ ոքի թույլ չտան մոտենալ։

Անահիտի համբերությունը հատավ սաստիկ բարկությունիցը։ Դարձրեց ձիու գլուխը և ետ նայելով՝ տեսավ, որ քաղաքի վրա ամպի պես փոշի է բարձրացած, իմացավ, որ զորքը մոտեցել է։ Այդ հանգամանքից ավելի ևս սրտապնդվելով՝ ուզեց ինքը մենակ վերջացնել ամեն բան և մի րոպե առաջ տեսնել իր Վաչագանին։ Ձախ ձեռքն առավ վահանը և աջով սուրը հանելով, դարձավ դեպի քուրմերը և գոչեց.

— Վերջի՛ն անգամ հրամայում եմ ձեզ զինաթա՜փ լինել և բանա՜լ այդ դժոխքի դուռը։

Քուրմերը պատրաստվեցին դիմադրելու։ Անահիտի իմաստուն ձին իմացավ տիրուհու մտադրությունը, մի թեթև ասպանդակի հարված ստանալուն պես կոխկոտեց քավթառ քրմապետին և հարձակվեց քոլւմերի վրա։ Կայծակի արագությամբ երեքի գլուխը թռցրեց Անահիտը և իսկույն ետ մղեց ձին։ Քուրմերը նրան շրջապատեցին և վիրավորեցին ձին։ Անահիտը պաշտպանողական դիրք բռնեց, բայց ձին իր հարձակմոմւցը՝ շարունակում էր. նա միանդամից թե՜ առջևից և թե՜ հետևից էր, հարձակվում և հարվածներ էր, որ տալիս էր աքացիներով։ քուրմերը կովում էին ամենաուսահատ և կատաղի կերպով։ Անահիտի կյանքը անխուսափելի վտանգի մեջ էր։ Այդ որ նկատեցին քրիստոնյաները, քուրմերի քամակից հարձակվեցին։ Քուրմերը շփոթվեցին ե երեսները դարձրին, որ պահանվին։ Անահիտը՝ օգուտ քաղելով այդ հանգամանքից, կրկին հարձակվեց և էլի մի ցանի գլուխ թռցրեց և մի քանիսինեն ոտնատակ տվավ։ Կռապաշտները երբ տեսան, որ քրիստոնեաները։