Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/376

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մարդկային լեշեր, մարդամսով լիքը կաթսաներ, զանազան արհեստի գործիքներ և պարագաներ…

Կռապաշտները, որ արդեն ամոթահարված և քստմնած էին, այգ ծայրահեղ եղեռնագործությունը տեսնելով|՝ էլ չհամբերեցին, և բարձրաձայն աղաղակեցին. «Մե՜ծ է քրիստոնեից աստվածը, դժո՜խք է մեհյանը, դևե՜ր են կուռքերը, սատանա՜յք են քուրմերը, կոտորե՜նք, ջնջենք, սատկացնենք սրանց ..»։

— Ո՜չ, ո՜չ,— գոչեց թագուհին,— սպասեցե՛ք, չմոտենաք տաճարին, ձեռք չտա՜ք քուրմերին, նրանց պատմելու իրավունքն իմն է։ Մեզ հարկավոր է նախ և առաջ այս թշվառների հոգսը քաշել։ Եվ սկսեց հարցնել ամեն մեկին առանձին, թե նա ո՜վ է, ի՞նչ տեղացի է։ Մեկն ասում էր՝ իմ անունս Առնակ է, ես Բաբիկի որդին եմ։ Այդ անունը բարձր ձայնով կրկնում էր՛ քաղաքապետը, և ահա՜ մի ծեքունի մարդ՝ ղողդողալով մոտենում էր և հեկեկալով ասում. «Ուր է իմ որդիս։ Երկրորդի մայրն էր լույս ընկնում և ուշաթափ ընկնում իր մինուճար որդու վրա, երրորդի քույրը, չորրորդի եղբայրը։ Շատ քչերը մնացին անտիրական, այդպիսիներին էլ թագուհին առավ իր խնամակալության տակ. դրանց թվումն էին և Վաչագանի արհեստակիցները։

Այդ թշվառներին տերվետեր անելուց հետո՝ թագուհին կամե ցավ անձամբ ղննել քուրմերի սպանդարանը։ Հազարապետի և մի խումբ զինվորների հետ ներս գնաց և նավթավառ լուցկիներով զննեց նրա ամեն մի քունջ ու պուճախը։ Ո՜ր կողմը նայում էր, մարդկային արյունի հետքեր էր նշմարում և անհամար ոսկրներ այս ու այն անկյունում թափած։

— Այս զարհուրելի տարտարոսը կարճ ժամանակում գլուխ բերված բան չէ,— ասաց նա քաղաքապետին.— սրա վրա շատ տարի և շատ մարդիկ պիտի լինին, աշխատած, իսկ այդ մարդիկը մի անգամ այստեղ ընկնելուց հետո՝ էլ լույս աշխարհք չեն տեսել։

— Ողորմած թագուհի, ես մեղավոր եմ, որ խիստ հսկողություն չեմ ունեցել, բայց մի այսպիսի բան իմանալու համար՝ քո իմաստությունն ունենալու է։ Ամեն տարի միայն մեր քաղաքից՝ եթե քիչն ասեմ՝ հարյուր մարդ է անհայտացել, բայց ես միշտ կարծել եմ, թե լեռնեցիք են գերի տարել։ Այդ գարշելի քուրմերին մենք ոչ միայն սուրբերի տեղ ենք րնգունել, այլև կարծել ենք, թե դրանք շատ ժրաջան և արհեստասեր մարդիկ են, իրանց ձեռքի աշխատանքովն են ապրում և ոչ ժողովրդի հաշվով և արյունով։ Ո՞վ