Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/377

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կկարծեր, թե այն թանկագին հյուսվածքներն ո։ գործվածքները, որ դրանք ամենայն օր բերում էին շուկա վաճառելու, իրանց ձեռքի գործը լի եղել, ո՞վ կկարծեր, որ մեր պաշտած քրմապետը մի կերպարանափոխված դև է եղել և անմեղ մարդկանց արյան ծարավի…

Վերջապես դուրս եկան այդտեղից և գնացին դեպի տաճարը։ Բախեցին տաճարի դուռը, որ քուրմերը բաց անեն և անձնատուր լինին, բայց ներսից ձայն հանող չեղավ։ Դուռը կոտրտեցին զինվորները և ներս գնացին, բայց ներսը մարգ չգտան. վերև նայեցին և մե նոր տեսարան բացվեց նրանց առջև, բոլոր քուրմերը և քրմապետը կախվել էին առաստաղից և դեռ ճոճվում էին իրենց պաշտած հնդկացի կուռքերի դիմաց։ Երբ որ այգ մասին հայտնեցին թագուհուն, նա ասաց.

— Այդ մահը շատ թեթև է դրանց համար, բայց վնաս չունի, թողեք այդպես մնան, միայն թոՀլյլ տվեք ժողովրդին, որ ներս գնան և երկրպագություն տան իրանց սոլրբերին։

Դրսոլմը ամբոխված և գրգռված մարզիկը հեղեղի պես ներս թափվեցին և կատաղի կերպով հարձակվեցին կուռքերի վրա և ջարդուփշուր արին իրանց երեկ Լան պաշտած աստ վածներին։ Ի՚նչ հեշտ են ջարդվում այս գարշելիները, մինչդեռ մենք կարծում էինք, թե անհպելի և անմատչելի են», ասում էին շատերը։ Դուրս տվվւն բոլոր անոթներն ու սպասները, քարուքանդ արին խորաններն ու ծածկարանները, անթիվ` ոսկի և արծաթ գտան, բայց առանց մի բան հափշտակելոլ և գողանալու ամեն ինչ տարան թափեցին հրապարակի մեջ թագուհու առջև, իսկ թագուհին կարգադրեց, որ քուրմերի բոլոր այգ ունեցածը բաժանվի դժոխքից ազատվածներին։ Երբ որ մեհյանի մեջ էլ ոչինչ չմնաց, ամեն ինչ տակն ու վրա արին՝ իրանց արդար զայրույթի վերջին մրուրը թափեցին խեղդամահ եղած քուրմերի գլխին։ Տա ծ բերին դժոխքի արբանյակներին և ամենքին կտոր֊կտոր անելով դուրս նետեցին պարսպից, որ գազաններին լափ դառնան։

Մնացած անելիքը թագուհին հանձնեց իր հարյուրապետներից մեկին, իսկ ինքը գնաց իր վրանը, ուր նրան անհամբեր սպասում էր Վաչադանը։ Երկու սիրելները նստեցին իրար կողքի և միմյանց նայելուց չէին կշտանում։ Վաղինակը մոտեցավ թագուհուն, համբուրեց նրա ձեռքը և մյուս կողքին նստելով|՝ սկսեց հեկեկալ մորը գտած երեխայի պես։